Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԽԽՎ-ում քննարկվել է Լուկա Վոլոնտեի՝ Ադրբեջանից կաշառք ստանալու հարցը

ԵԽԽՎ-ում քննարկվել է Լուկա Վոլոնտեի՝ Ադրբեջանից կաշառք ստանալու հարցը
24.01.2017 | 13:21

ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը հունվարի 23-ին քննարկել է իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության առաջադրած մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին՝ Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը. «1 ժամ 45 րոպե... ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին։ ԵԺԿ-ում կրքերը եռում են... Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին։ Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուզող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում»:


Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի երկրորդ մասը. հետաքննությունում ներկայացված են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաների բացահայտումները, որոնցում ներգրավված են տասնյակ բարձրաստիճան եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտը: Միլանի դատախազությունը գործ է հարուցել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ, և այդ սկանդալում շոշափվում է Պեդրո Ագրամունտի անունը:


Վոլոնտեն համաձայնել է համագործակցել իրավական համակարգի հետ և տվել է խոստովանական ցումունքներ, որ Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված է եղել նաև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ