Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալու հրամանը

Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալու հրամանը
24.01.2017 | 13:23

Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունից երկրի դուրս գալու հրամանը։ Ընդգծվում է, որ այդ քայլը ձևական է՝ համաձայնագիրը չի վավերացվել ԱՄՆ Սենատում և հազիվ թե հավանության արժանանա, քանի որ դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ում աշխատատեղերի կրճատմանը։


Թրամփը նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի համար պոտենցիալ աղետ էր որակել Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունը։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն ԱՄՆ-ի առաջնորդությամբ պատրաստվել է մի քանի տարի, ստորագրել են 12 երկիր՝ Ավստրալիա, Բրունեյ, Վիետնամ, Կանադա, Մալայզիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Պերու, Սինգապուր, ԱՄՆ, Չիլի ու Ճապոնիա։

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ