Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելի ԱԳՆ-ն Դոնալդ Թրամփին անվանել է իրական ընկեր

Իսրայելի ԱԳՆ-ն Դոնալդ Թրամփին անվանել է իրական ընկեր
24.01.2017 | 13:24

The Independent թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է իրական ընկեր։ Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին հայտարարել է, որ Իսրայելը չափազանց գոհ է ԱՄՆ նոր վարչակարգից։ Նա այդ հայտարարությունն արել է հունվարի 22-ին Դոնալդ Թրամփի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հեռախոսազրույցներից հետո. «Կարծում եմ, որ Թրամփի վարչակարգի բոլոր հայտարարություններն ի ցույց են դնում Իսրայելի հանդեպ նրա բարեկամական վերաբերմունքի խորությունը։ Նրա աշխատակիցները հասկանում են Մերձավոր Արևելքում, աշխարհում տիրող իրավիճակի բարդությունը։
Իսրայելը դեմոկրատական ռեժիմով միակ երկիրն է տարածաշրջանում, և նրանք ցանկանում են պահպանել Իսրայելը»։


2016-ի նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարաբերությունները կհասնեն նոր բարձունքների, և ԱՄՆ նորընտիր նախագահին որակել էր Իսրայել պետության իրական ընկեր։

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ