Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նաիրա Կարապետյան. ԵԽԽՎ-ում Թուրքիայի խնդրի քննարկման մերժումը պարարտ հող է այդ երկրում նորանոր բռնությունների համար

Նաիրա Կարապետյան. ԵԽԽՎ-ում Թուրքիայի խնդրի քննարկման մերժումը պարարտ հող է այդ երկրում նորանոր բռնությունների համար
24.01.2017 | 13:27

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ. «Այս նստաշրջանի քննարկումների հիմնական թեման կարծես թե լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու բռնություններն են, և ես նույնպես կուզենայի արտահայտել իմ խորին մտահոգությունը նման երևույթների վերաբերյալ: Այն ծանր աշխատանքը, որ նրանք են կատարում միմիայն բարձր գնահատականի և հարգանքի է արժանի. չէ որ հասարակական բազմակարծությունը և ժողովրդավարությունը երկրում ձևավորվում են հենց նրանց աշխատանքի շնորհիվ: Ազատ խոսքը և ազատ կամարտահայտման իրավունքը մի արժեք է, որով մենք պետք է հպարտանանք:


Այս տարի հունվարի 19-ին լրացավ անվանի թուրքահայ մտավորական Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 10 տարին: Նա սպանվել էր 2007-ին 17-ամյա մի թուրք ազգայնականի կողմից, գրեթե անմիջապես, երբ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որտեղ Դինքը խոսում էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, իր հանդեպ հետապնդումների մասին:
Մարդասպանի դատավարությունը այդպես էլ չբացահայտեց, թե ինչն է ոգեշնչել այս պատանուն: Երկար տարիներ տևած այս հետաքննությունը մասնակիորեն նշեց, որ քաղաքական տարբեր զարգացումներ ունեցել են իրենց ազդեցությունը, բայց և այդպես էլ չտվեցին կոնկրետ պատասխաններ` ով և ինչու: Մենք իհարկե հիշում ենք, որ Հրանտ Դինքը պարբերաբար պիտակավորվում և անգամ հետապնդվում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր կարծիքի համար:


Ցավոք, Թուրքիան այժմ էլ` Դինքի սպանությունից 10 տարի անց ճշմարտություն և արդարադատություն փնտրող մարդկանց ձայներ լռեցնելու նույնանման գործիքներն է օգտագործում: Այլապես ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի պատգամավոր, հայազգի Կարո Փայլանին ձայնի իրավունքից զրկելը` միմիայն այն պատճառով, որ նա հայտնի պատմական զանգվածային սպանությունները անվանել է Ցեղասպանություն: Մեզ են հասել անգամ տեղեկություններ, որ որոշ քաղաքական կուսակցություններ ցանկանում են քրեական գործ հարուցել իր հրապարակային խոսքով ատելություն սերմանելու համար:
Ես խորապես համոզված եմ, որ լրագրողների, հասարակական գործիչների, մտավորականների հանդեպ հետապնդումների, բռնությունների, անգամ սպանությունների խնդրի լուծումից հրաժարվելը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչն իր հերթին հանգեցնում է անհանդուրժողականության անկառավարելի տարածմանը:


Այսօր մենք մերժեցինք Թուրքիայի խնդրի հրատապ քննարկումը: Հավատացեք, մենք պարարտ հող ստեղծեցինք նորանոր բռնությունների, նորանոր հարձակումների, նորանոր ձերբակալությունների և նորանոր հետապնդումների համար: Եվ տա Աստված, ես սխալվեմ: ԵԽ անդամ պետությունը պարտավոր է պահպանել ստանձնած պարտականությունները, և իշխանական կարծիքից տարբերվող կարծիք ունեցող լրագրողների, պատգամավորների, ցանկացած այլ մարդկանց լռեցնելը բացարձակապես անընդունելի է»։

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ