Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետություն

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետություն
24.01.2017 | 13:28

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ապշերոնի թաղամասում մասնակցել է ռազմական ավանի բացման արարողությանը։ Իր ելույթում Իլհամ Ալիևն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետություն։ Լեռնային Ղարաբաղին երբեք չի հատկացվի անկախություն։ Պետք չէ սպասել դրան, դա երբեք տեղի չի ունենա»։

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ