Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկու օրից տաքանում ենք՝ ձյան մեջ

Երկու օրից տաքանում ենք՝ ձյան մեջ
24.01.2017 | 13:37

Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:


Երևանում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ը սպասվում է ձյուն:

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ