Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները՝ առայժմ առանց առաջընթացի

Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները՝ առայժմ առանց առաջընթացի
24.01.2017 | 13:39

Աստանայում Սիրիայի խաղաղության բանակցություններում երեկ առաջընթաց չգրանցվեց: Հանդիպմանը ներկա էին Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունները, որոնց միջև ուղղակի շփումներ չեղան: Ընդդիմության ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններից հետո ընդդիմադիրները հանդիպել են ռուսական և թուրքական պատվիրակություններին՝ ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրայի ներկայությամբ, քննարկելու հրադադարի մանրամասները:


Ռուսական կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի խոսքով՝ «կրքերը բավական բորբոքված էին», այդուհանդերձ, կողմերը կարողացան միմյանց նկատմամբ զսպվածություն դրսևորել: Չնայած առաջընթացի բացակայությանը՝ ռուսական կողմը հայտարարեց, թե «կարծում է, որ բանակցությունների առաջին օրը բավական հաջողված էր»: Սիրիայի կառավարության պատվիրակության պնդմամբ, պետք է բաժանել ընդդիմությունը խմբերի՝ նրանք, ովքեր հետաքրքրված են «քաղաքական գործընթացներով», և նրանք, ովքեր կապ ունեն «Իսլամական պետություն» կամ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ:
Ընդդիմությունը համարում է, որ հրադադարը պետք է լինի առաջին քայլը՝ ներառելով «նախագահ Բաշար Ասադի և իր խմբի հեռացումը»:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ