Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ-ը կշարունակի կատարել պարտականությունները ՆԱՏՕ-ում

ԱՄՆ-ը կշարունակի կատարել պարտականությունները ՆԱՏՕ-ում
24.01.2017 | 13:41

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը իր առաջին աշխատանքային օրը հավաստիացրել է եվրոպացի գործընկերներին, որ ԱՄՆ-ը շարունակելու է «առանց ցնցումների» կատարել պարտականությունները դաշինքում:

Պենտագոնի խոսնակի փոխանցմամբ՝ Մատիսը զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Ենս Ստոլտենբերգի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի հետ:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ