Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շարունակում է պաշտոնավարել

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շարունակում է պաշտոնավարել
24.01.2017 | 13:42

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից փոխանցել են, որ ԱՄՆ բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում և ծառայում են նախագահին: «Ընդունված պրակտիկայի համաձայն, այն դեսպանները, ովքեր «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն` կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում: Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ»,- տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը:

Սակայն ԱՄՆ դեսպանների 70 %-ը կադրային դիվանագիտական ծառայող են և չեն համարվում քաղաքական պաշտոնյա: «Դեսպան Միլսը ևս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող դեսպաններից հրաժարական չի պահանջվել և նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»,- նշեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ