«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մամեդյարովն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Մամեդյարովն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
24.01.2017 | 13:43

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
«Ռուսական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Այցելության ամսաթիվը նախապես հստակեցվել է ռուսական կողմի հետ: Այցի շրջանակներում Էլմար Մամեդյարովը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` հիմնվելով ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում անցկացված հանդիպումների արդյունքների վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հաքմեդ Հաջիևը:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ