Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Սենատի հանձնաժողովն աջակցել է պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությունը

Սենատի հանձնաժողովն աջակցել է պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությունը
24.01.2017 | 13:44

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը աջակցել է պետքարտուղարի պաշտոնում ExxonMobil նավթային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը՝ հայտնում է BBC-ն:


Հանձնաժողովի անդամների տեսակետները բաժանվել են՝ 11 հանրապետականներ կողմ են քվեարկել, 10 դեմոկրատներ՝ դեմ: Պաշտոնը ստանձնելու համար Թիլերսոնը պետք է ստանա Ներկայացուցիչների պալատի անդամների հավանությունը. 100-ից առնվազն 51 ձայն: Հանրապետականները Սենատում մեծամասնություն են՝ 52 ձայն: Սակայն մի քանի ազդեցիկ հանրապետականներ, այդ թվում՝ Ջոն Մաքքեյնը, Լինդսի Գրեմն ու Մարկո Ռուբիոն, ավելի վաղ քննադատել են Թիլերսոնի թեկնածությունը, բայց հետո որոշել աջակցել նրան:


Լիագումար նիստում Թիլերսոնի թեկնածության քվեարկությունը նախատեսվում է հաջորդ շաբաթ:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ