Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նաիրա Զոհրաբյան. Ժամանակն է, որ ԵԽԽՎ-ն զարթնի լեթարգիական քնից

Նաիրա Զոհրաբյան. Ժամանակն է, որ ԵԽԽՎ-ն զարթնի լեթարգիական քնից
24.01.2017 | 13:45

Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին, ում ԼՂՀ այցելելու պատճառով Ադրբեջանը ներառել է «սև ցուցակ», իսկ հետո երկու անգամ Բաքու այցելելու համար պահանջում է արտահանձնել։


«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնա այնպիսի ամոթալի և խայտառակ երևույթի, ինչպիսին Ադրբեջանի «սև ցուցակն» է, որտեղ այս պահին ներառված է 600 «persona non grata», որոնցից 180-ը լրագրողներ են, պրոֆեսիոնալներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց լրագրողական պարտականությունը կատարելու համար»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, ԵԽԽՎ «լռությունն ուղղակի դատապարտելի է»:
«Ժամանակն է, որ մեր կազմակերպությունը վերջապես զարթնի իր լեթարգիական քնից և արձագանքի Ադրբեջանի այս խայտառակ քաղաքականությանը՝ ուղղված խոսքի, խղճի, մամուլի ազատության դեմ: Եվ առնվազն տարակուսելի է, որ ի տարբերություն բազմաթիվ լրագրողական միջազգային կազմակերպությունների, ԵԽ՝ Լրագրողների պաշտպանության պլատֆորմը որևէ կերպ չարձագանքեց Լապշինի ձերբակալությանը և արտահանձման պահանջին: Մամուլի, խոսքի, խղճի ազատությունը բացարձակ արժեք է, և որևէ երկիր իրավունք չունի խոչընդոտել և արգելել լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունը»,- ասել է պատգամավորը։

Նա կոչ է արել ԵԽԽՎ-ին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անհապաղ արձագանքել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և թույլ չտալ, որ Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ