Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանն իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա է դարձել

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանն իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա է դարձել
24.01.2017 | 13:46

Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում լինել Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով «Panorama.am»-ի խնդրանքով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ-ի կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը «հնարավոր է միայն միասնական ադրբեջանական պետության կազմում» և երկրորդ հայկական պետություն իր տարածքում Ադրբեջանը երբեք թույլ չի տա:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ