«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Թրամփը հրաժարվել է հրապարակել իր հարկային հայտարարագիրը

Թրամփը հրաժարվել է հրապարակել իր հարկային հայտարարագիրը
24.01.2017 | 13:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրապարակի հարկային հայտարարագիրը՝ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը: «Մարդկանց դա չէր հետաքրքրում, երբ նրա օգտին էին քվեարկում։ Ամերիկացիներին ավելի շատ պետք է հետաքրքրի՝ ինչպիսին կլինեն իրենց սեփական հարկային հայտարարագրերը Թրամփի նախագահության օրոք»,- ասել է նախագահի խորհրդականը։

ABC հեռուստաալիքի և The Washington Post թերթի համատեղ հարցման համաձայն՝ հարցվածների 74 տոկոսը կցանկանար, որ նախագահի հարկերի մասին տվյալները հրապարակվեն։ Մի խումբ ակտիվիստներ հրապարակել են դիմում՝ Թրամփի հարկերի մասին հաշտվետություն հրապարակելու պահանջով, որը հավաքել է 100 հազարից ավելի ստորագրություն։

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ