Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվողները կհանձնեն 30 հարցից բաղկացած թեստ

ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվողները կհանձնեն 30 հարցից բաղկացած թեստ
26.01.2017 | 10:13

Կրթության և գիտության նախարարությունն առաջիկա օրերին կհրապարակի ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման թեստը՝ ասել է կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ թեստերը կազմող աշխատանքային խումբն աշխատում է՝ կատարելով վերջնական տեխնիկական շտկումներ, առաջիկա երկու օրերին թեստերը կհրապարակվեն:


Թեստերի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից կընդունվեն հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման թեստը հանձնելու դիմումներ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված քաղաքացիներից: Թեստը բաղկացած է 30 հարցից՝ հիմնվելով հայոց լեզու առարկայի հանրակրթական ծրագրի վրա. որպես անցողիկ միավոր ընտրվել է 27-ը: Թեստի յուրաքանչյուր հարցը գնահատվելու է մեկ միավոր: «Համակարգչային ծրագիրը, թեստը ձևավորելուն զուգահեռ, վերջում դուրս կբերի նաև ճիշտ պատասխանները, ինչը կբացառի սուբյեկտիվիզմի գործոնը: Այդ հանգամանքը նաև թույլ է տալիս, որ թեստն ընդունող հանձնաժողովը բաղկացած լինի հայոց լեզվի մասնագետներից»,- ասաց Լ. Գրիգորյանը:


1. Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Ի վերջո նա որոշեց վրեժխն-իր (1) լինել մորիցª իրեն նե-ահարելու (2) համար և արտասովոր գեղեցիկ մի ոսկեզ-ծ (3) թիկնոց ու-արկեց (4) նրան:
1. (1) թ, (2) դ, (3) ո, (4) ղղ
2. (1) տ, (2) թ, (3) ե, (4) խ
3. (1) դ, (2) տ, (3) օ, (4) ղ


2. Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Թավրիզում երեկոն ի-նում (1) էր աղո-քի (2) կանչող մոլլաների ձայնին զուգըն-աց (3):
1. (1) չ, (2) տ, (3) դ
2. (1) ջ, (2) թ, (3) թ
3. (1) ճ, (2) տ, (3) բ


ՈՒղղախոսություն
1. Ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վօ.
1) եռոտանի
2) կարճաոտ
3) ցածրորակ


2. Ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վօ.
1) չափորոշիչ
2) արջաորս
3) կրծոսկր,


1. Ո՞րն է բառի ճիշտ բացատրությունը:
1) ադամորդի - մարդ արարած
2) անպաճույճ - առանց սխալվելու
3) ծանծաղ - մեծ խորություն ունեցող
2. Ո՞րն է բառի ճիշտ բացատրությունը:
1) սրվակ - ապակյա փոքրիկ անոթ
2) բախտակ - բախտավոր
3) գրգամոլ - դժվար կյանք սիրող


3. Ո՞րն է բառի ճիշտ բացատրությունը:
1) երկարաճիտ - երկար վիզ ունեցող
2) հելլեն - չինացիների հին անունը
3) վարազ - որսկան շուն

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ