Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մեր խնդիրն է ուսանողին ցույց տալ, որ հենց 1-ին կուրսից կարող են բարձր առաջադիմությամբ մեղմել իրենց սոցիալական խնդիրը»

«Մեր խնդիրն է ուսանողին ցույց տալ, որ հենց 1-ին կուրսից կարող են բարձր առաջադիմությամբ  մեղմել իրենց սոցիալական խնդիրը»
31.01.2017 | 00:15

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարել է կրթաթոշակի հատկացման մրցույթ։ Հիմնադրամը այս ծրագիրն իրականացնում է 2011 թվականից, որի շրջանակներում հազարավոր ուսանողներ արժանացել են ուսման վարձի փոխհատուցման։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։


Կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։ Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝ սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքների անդամ, երրորդ խմբի հաշմանդամ ուսանող, սահմանամերձ համայնքների ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն), տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող, հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։
Պետական բուհերի բակալավրիատի առաջին կուրսեցիները մինչև փետրվարի 10-ը կարող են ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։ Երիտասարդական հիմնադրամը հատկապես ուշադրություն է դարձնում սոցիալապես խոցելի խմբերում գտնվող և բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին՝ ցույց տալով, որ նրանք միայնակ չեն իրենց խնդիրներով:


Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծում է, որ ծրագիրը մեծ թվով ուսանողների խնդիրներ է լուծում։ «ՈՒսանողները այս ծրագրով կարողանում են որոշակիորեն մեղմել իրենց սոցիալական խնդիրը։ Սա պահանջված ու սպասված ծրագիր է, և դա տարիների ընթացքում ձևավորված վստահության արդյունք է։ Բոլորը գիտեն, որ բուհ ընդունվելուց հետո լավ առաջադիմություն ունենալու պարագայում կարող են դիմել այս ծրագրին։ Այս ծրագիրը դարձել է պարտադիր կոմպոնենտ կրթական պրոցեսում։ Այստեղ պետք է առանձնացնել կառավարության, կրթության և գիտության նախարարության դերը, ինչը հնարավորություն է տվել ծրագիրը դարձնել շարունակական։ Մեր թիվ մեկ խնդիրն է երիտասարդին, ուսանողին ցույց տալ, որ հենց առաջին կուրսից կարող են բարձր առաջադիմությամբ մեղմել իրենց սոցիալական խնդիրը։ Սա լավ սովորելու խթան է»,- նշեց պարոն Ավագյանը, շեշտելով, որ ծրագիրն ունի հստակ չափորոշիչներ, հաղթողների ցանկը հրապարակվում է, և յուրաքանչյուր ոք կարող է ծրագրի հետ կապված ցանկացած տեղեկություն ստուգել։


Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ուսման վարձի փոխհատուցման մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում 2011 թվականից ի վեր ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխհատուցվել է ավելի քան 4500 ուսանողի ուսման վարձ։ Մասնավորապես, երեխաներ ունեցող և բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում և ամբողջությամբ փոխհատուցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Սա մեծ աջակցություն է երիտասարդ ընտանիքներին, նպաստում է նաև երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ