Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
31.01.2017 | 00:02

Քո շնորհները սփռի՛ր անդամներիս վրա, Տե՛ր, լցրո՛ւ մարմինս արիությամբ ու ժուժկալությամբ և հոգիս՝ երկյուղով ու դողությամբ, սիրտս՝ սիրով ու արդարությամբ, միտքս՝ Քո լույսով ու իմաստությամբ, խորհուրդներս՝ Քո գիտության հանճարով, ոտքերս՝ գնալու արդարության շավիղով, ձեռքերս՝ բարին գործելու, բերանս՝ գոհությամբ և օրհնությամբ անդադար Քեզ սաղմոսելու, աչքերս՝ հորդաբուխ արտասվելու, հոտոտելիքս՝ կյանքի գիտության բույրը զգալու, և ունկերս՝ լսելու ավետյաց ձայնը. «Թողնվա՛ծ լինեն քեզ քո բոլոր մեղքերը»:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ