USD484.70
EUR549.12
RUB7.29
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

...Քանզի դա հակասում է իրենց ազգային շահերին

...Քանզի դա հակասում է  իրենց ազգային շահերին
03.02.2017 | 00:23

Ռուսաստանում սովորական են դարձել ռուս-հրեական փոխադարձ հակակրանքի հրապարակային դրսևորումնները: Առիթներ են եղել նշելու, որ այդ անհամակրությունը դարերի պատմություն ունի. հրեաները ռուսներին մեղադրում են իրենց նկատմամբ գործադրված հալածանքների մեջ, ռուսներն էլ նրանց չեն ներում հատկապես անցյալ դարի երկու խոշորագույն հակառուսական-հակապետական իրադարձությունները՝ 1917 թվականը և 90-ականները, որոնցում ակնհայտ է հրեաների ծայրահեղ բացասական քայքայիչ գործունեությունը:
Այս օրերին հակամարտության նոր ալիքը սկզբնավորեց մոսկվացի հրեա երգիծաբան Վիկտոր Շենդերովիչը: Հրեաների կողմից վերահսկվող «Эхо Москвы» ռադիոկայանի կայքում նա հետևյալ հայտարարությունն էր արել (իմաստ ունի այն բերել ամբողջությամբ, դրա ցինիկությունը առավելագույնս ցուցադրելու համար): «Այն ժամանակ, երբ ամերիկացիներն արտադրում են այֆոններ ու այփադներ, գերմանացիները՝ ավտոմեքենաներ, իսկ իտալացիները կատարելագործում են հագուստն ու կոշիկը, ռուսաստանցիներն արտադրում են բարոյականություն»: Քանի որ ռուսաստանցիների ձեռքերը, ըստ ծագումնաբանական ավանդույթի, աճում են հետույքից (ռուսերենում՝ ж…), իսկ գլուխը բացասական ընտրասերման բերումով, որ կոչվում է «զարգացման հատուկ ուղի», ճխտված է գերազանցապես դատարկաբանություններով, ապա այդ զբաղմունքը ներկայումս մնում է գրեթե միակը: Բարոյականությունը ռուսաստանցիները արտամղում են բերանով, հատկապես մասնագիտանալով օտարի, այսպես կոչված, «բարոյազրկության» քննարկումներով: ՈՒրիշի անբարոյականության աղմկոտ համաժողովրդական քննարկումը ռուսաստանցիներին օգնում է խլացնելու այն ստրկական լծի հարուցած ցավի զգացումները, որ փաթաթված է նրանց վզին, և վերացարկվելու ձեռքերի հանդիսախաղից, որոնք այդ ընթացքում շարունակում են աճել հետույքից»:


Հնարավոր է, որ ռուսներին չսիրող որևէ հայաստանցի ասի, որ Շենդերովիչն իրավացի է: Բայց այդ նույն անձին հազիվ թե դուր գա, եթե հայաստանաբնակ, ասենք, մի հույն հռչակի, որ հայերի ձեռքերն աճում են… քամակից:
Անսովոր չէր, որ ոչ մի հրեական կազմակերպություն, մասնավոր անձ չդատապարտեցին իրենց հայրենակցի այս հղանքը: Ըստ էության, հրեա գրողը բավականին հաճախ է իրեն թույլ տալիս նման հակառուսական աղտեղություններ: Եվ մնում անպատիժ: Զարմանալիորեն ռուսներն էլ առանձնակի ագրեսիվություն չեն դրսևորում, լավագույն դեպքում առաջարկում են՝ եթե չեք սիրում մեզ ու մեր երկիրը, չքվեք Իսրայել:


Իսկ հիմա հակառակ մի դրվագ: Այս տարի լրանում է, այսպես կոչված, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 100-ամյակը, որը շատ ռուսներ պարզապես համարում են հրեական պետական մեծ հեղաշրջում, հաշվի առնելով հրեաների գերակշռությունը բոլշևիկյան վերնախավում: Ահա և, Պետերբուրգի Իսակիևյան տաճարը Ռուս ուղղափառ եկեղեցուն հանձնելու կապակցությամբ («Իրատեսը» գրել է այդ մասին), նկատի ունենալով այդ իրողության հակառակորդներին, Պետդումայի փոխնախագահ, նախկին հեռուստալրագրող Պյոտր Տոլստոյը մամլո ասուլիսում ասել էր. «Հետևելով Իսակիևյանը հանձնելու շուրջ բռնկած բողոքներին, չեմ կարող չնշել մի զարմանալի պարադոքս. այն մարդկանց թոռներն ու ծոռները, որոնք ավերում էին մեր տաճարները, նագանով դուրս պրծնելով նստակեցության սահմանագծից (черта оседлости) 1917 թվականին, այսօր աշխատելով ամենատարբեր հարգարժան վայրերում՝ մամուլում, ռադիոկայաններում, օրենսդրական մարմիններում և այլն, շարունակում են իրենց պապերի գործը»:


Եթե Շենդերովիչն ասում է «ռուսաստանցի», պարզ է, հասկանում է «ռուս», ապա Տոլստոյն էլ չի տալիս «հրեա» անվանումը: Բայց սա բնավ էլ չխանգարեց, որ Ռուսաստանի հրեական կազմակերպությունները, թող կոպիտ չհնչի, վայնասուն բարձրացնեն, ռուս պետական գործչին մեղադրելով անտիսեմիտիզմի, նացիոնալիզմի, ծայրահեղականության և շատ այլ հրեշավոր մեղքերի մեջ: Չմոռացան հիշեցնել նաև, որ պատգամավորը ռուս ականավոր գրող Լև Տոլստոյի հետնորդներից է, իսկ նա հայտնի էր իր հակահրեական հայացքներով:
Բանն այն է, որ նստակեցության սահմանագիծ էին կոչվել այն տարածքները, որոնցում Ռուսական կայսրության մեջ ապրում էին գնչուներն ու հրեաները: Բայց եթե Շենդերովիչն ու նրա նմանները, որոնք, ի դեպ, քիչ չեն Ռուսաստանում, կարող են անպատիժ դրսևորել արհամարհական վերաբերմունք ռուսների նկատմամբ, ապա ոչ մի պարագայում անպատիժ չի մնա այն ռուսը, որը թույլ կտա հակահրեական արտահայտություն, թեկուզ և քողարկված: Առնվազն հրեական պարսավանքն ապահովված է: Այս պարագայում նրանց կողմից կոչեր հնչեցին դիմելու ՌԴ քննչական կոմիտեին՝ Տոլստոյի դեմ դատական գործ հարուցելու պահանջով:


Այս բուռն էթնոքաղաքական ընդվզումների ֆոնին էլ հրեաները հունվարի վերջին նշեցին Հոլոքոստի օրը: Ռուսաստանի հրեական համայնքների բոլոր ղեկավարները նույնիմաստ հայտարարություններ արեցին, որ Հոլոքոստը ոչ միայն հրեա ժողովրդի ողբերգությունն է, այլև համայն մարդկության, որ այն չպիտի մոռացության մատնվի, որպեսզի նման դաժան ոչնչացման չենթարկվեն ուրիշ ժողովուրդներ և այլն: Եվ սա հայտարարում էին այն ազգային հանրության ներկայացուցիչները, որոնք ոչ միայն չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, այլև անսեթևեթ զգալ են տալիս, որ երբեք էլ չեն ընդունի, քանզի դա հակասում է իրենց ազգային շահերին:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao