«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ովքե՞ր կմտնեն պառլամենտ

Ովքե՞ր կմտնեն պառլամենտ
03.02.2017 | 00:29

Ժողովուրդն ասում է` տան «բազարը» շուկայում չի անցնում: Չերչիլն էլ ասում է` կանխատեսիր, հետո կբացատրես, թե ինչու տեղի չունեցավ:
Բոլոր դեպքերում, ո՞ւմ «կժպտա» ապագա պառլամենտը: Հասկանալի է, որ ՀՀԿ-ին, որի առաջնորդը վերջին ԳՄ-ներից մեկում ասել է` անթերի ընտրություններ պետք է անցկացվեն: Կարո՞ղ են՝ հարցնենք վարչապետաբար: Իհարկե` ոչ: Ինչո՞ւ: Նախ՝ որ իներցիան անպայմանորեն գործելու է: Ապա և՝ այսօր արդեն իսկ քաղաքագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում ռեյտինգային ընտրակարգի մասով, մանավանդ որ բավականին թվով օդիոզ ֆիգուրներ ներգրավվելու են այդ պայքարի մեջ. ասենք, Վարդանիկը Շիրակում «պայքարելու» է իր «ախոյան» Բալասանյանի որդու կամ նրա ներկայացուցիչների դեմ, և երաշխավորել, որ բոլոր ռեյտինգային-օդիոզները մինչև վերջ խաղի կանոնները կպահեն, փոքր-ինչ դժվար է: ՈՒ թե սրան էլ գումարում ես դեռ չխամրած հիշողությունը` ՊՊԾ-ի գրավման… Ձգենք պաուզան. ո՛չ, չենք կարծում, որ նման բան տեղի կունենա, սակայն, դատելով հանրության մեջ ագրեսիայի այն մակարդակից, որը նկատվեց նույն «Սասնա ծռերի» օրերին, չենք բացառում պրովոկացիաները, իրադրության դիտմամբ լարումը, իրավիճակը անվերահսկելի դարձնելուն միտված քայլերը: Կարծում ենք նաև, որ այս հաշվարկը «վերին էշելոններում» նույնպես անելու են և կանխարգելիչ միջոցառումների «փունջ» կպատրաստեն (Աստված մի արասցե, որ բանը դրան հասնի):


Այսպիսով, պառլամենտ կմտնի ՀՀԿ-ն, ընդ որում` բավականին լուրջ ներկայացվածությամբ, որը վերջին` Հովիկ Աբրահամյանի «դուրսգրումից» հետո ապացուցեց, որ «վտակայնությունն» իսկապես «ձախության մանկական հիվանդություն է» ՀՀԿ-ում, խելացի «գառը» մնում է յուր «փարախում», յուր «հովվի» մոտ. ասել է` բոլորն իրենց տեղում հասկացան՝ իրենք հաղթող «տեսակ» են դեռ` վարչական և նյութական անսահմանափակ լծակների տիրապետմամբ, որքան էլ ժողովուրդը մինչև կոկորդը կուշտ է իրենցից, մանավանդ որ գործարարների, օդիոզների այնպիսի մի փաղանգ ունեն, որ շատերի մեջ կասկած է առաջանում, թե, մեկ էլ ու տեսար, ՀՀԿ-ն ամբողջական մեծամասնություն «վերցրեց» և բոնուսներով միայնակ կառավարություն կազմեց:


Սա, իհարկե, սոցիալ-տնտեսաբարոյական հայաստանյան մթնոլորտում խիստ ուտոպիստական կարող է լինել ՀՀԿ-ի համար, բացի այդ, խորհրդարանական կառավարումն այդպես սկսելն ուղղակի «չտեսության» և «վատ տոնի» արտահայտություն կարող է համարվել մեծ աշխարհի քաղաքակիրթ աչքի համար, ուստի կարծում ենք, որ խորհրդարան կմտնի նաև ՀՅԴ-ն` դաշինք կազմելու ՀՀԿ-ի հետ: Չմոռանանք, սակայն, որ գրեթե հարյուրքսանամյա այդ «ծերուկը» անգամ իր կուսակցական մարզպետի կողմից ղեկավարվող մարզկենտրոնում` Գյումրու ավագանու ընտրություններում չկարողացավ հաղթահարել հինգ տոկոսի շեմը, բայց քանի որ ՀՅԴ-ն, ինչպես միշտ, լավ է կողմնորոշվում, կկարողանան հաստատապես կրկին բազմել պառլամենտի կարմիր աթոռներին:


Հաջորդ ուժը, որը լուրջ ներկայացվածություն կունենա պառլամենտում, կլինի խայտաբղետացված, բավականին անհասկանալի դարձած «Ծառուկյան» դաշինքը, քանի՞ տոկոսով, դժվար կլինի ասել, սակայն հաստատապես` որոշիչ ձայնով: Դաշինքը մաս կկազմի՞ ՀՀԿ-ի հետ՝ կոալիցիայի տեսքով: Կախված է ընտրությունների ընթացքից, իր և ՀՀԿ-ի հավաքած ձայներից: Կոալիցիայի հավանականությունը մեծ է, եթե իսկապես արդար ու անթերի ընտրություններ անցկացվեն: Ընդ որում, ԲՀԿ-ն, ի տարբերություն կամ ի նմանություն «Օհանյան» դաշինքի, այնքան խայտաբղետ է, որ, կարելի է ասել, դետոնատոր է դրված երկուսի տակ, պառլամենտում հայտնվելուց հետո` տրոհվելու, մաս-մաս լինելու առումով:
Հաջորդ ուժը, որը կմտնի պառլամենտ, մեր կարծիքով, կլինի «Հայկական վերածնունդը», քանզի նախկին ՕԵԿ-ը ունի բավականին լուրջ կառույցներ տեղերում, ունի ընտրությունների մեծ փորձ և շատ վաղուց լուրջ աշխատանք է տանում պառլամենտում տեղ ունենալու համար:


Վերջին ուժը, որ տեղ կունենա պառլամենտում, «Ելք» դաշինքն է: Ինչո՞ւ:
Արդեն ասել ենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ