ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հայտնի են ամենասպորտային դասախոսները. ամփոփվեցին «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը

Հայտնի են ամենասպորտային դասախոսները. ամփոփվեցին «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը
03.02.2017 | 17:59

Փետրվարի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը: Հաղթող թիմերին գավաթներով և նվերներով պարգևատրեցին ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անցկացվող «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը շախմատի մրցաշարով մեկնարկել է հունվարի 27-ին: Խաղերին այս տարի մասնակցել են հայաստանյան 10 բուհերի թիմեր, մրցաշարեր են անցկացվել 4 մարզաձևից (շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս):


Մինչ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի 40-ամյա գործունեության մասին պատմող գրքի (հեղինակներ`Լյովա Սամվելյանի, Հովհաննես Գաբրիելյան) շնորհանդեսը:
Վոլեյբոլի մարզաձևում հաղթող ճանաչվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերում էին Ագրարային և Մանկավարժական համալսարանների թիմերը: Սեղանի թենիսի մրցաձևում`Պոլիտեխնիկի, Սլավոնական և Լեզվաբանական համալսարանների թիմերը, հրաձգության մրցաձևում` Մանկավարժական, Բժշկական, Ամերիկյան համալսարանների թիմերը, շախմատում հաղթող ճանաչվեց Մանկավարժական համալսարանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղում Ագրարային, Տնտեսագիտական համալսարանների թիմերն էին:


ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց դասախոսական խաղերի անցկացումն ու նշեց. «Ֆիզիկական ակտիվությունն ու դաստիարակությունը պետք է վարակիչ լինի անկախ տարիք, խմբից ու բուհում գործունեությունից: Կարևոր է, որ հենց դասախոսներն իրենց օրինակով ցույց տան ուսանողներին առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության այն նորմերը, որոնք պետք է ունենան նաև ուսանողները: Իրենք դասավանդում են, շատ լավ է, բայց ավելի կարևոր է, երբ իրենք ցույց են տալիս սեփական մասնակցությամբ և օրինակով»:


Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս տարի խաղերին մասնակցում են նաև Սլավոնական և Ամերիկյան համալսարանների թիմերը, մրցաձևերի շարքում ավելացել է նաև շախմատը. «Այս ամենը կազմակերպվում է, որ մեր դասախոսները բացի մարզելուց նաև իրենք մարզվեն: Նախկինում նրանք էլ են եղել սպորտսմեններ, իրենց մեջ էլ կա մրցակցության ոգին»:

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ