«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պարգևատրվեցին բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկները

Պարգևատրվեցին բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկները
06.02.2017 | 11:23

Փետրվարի 4-ին ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում խրախուսվեցին 2016 թվականին բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկները: Ծաղկաձորում էին միջազգային մրցաշարերում լավագույնս ներկայացած ուսանող մարզիկները, ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթող թիմերի անդամները՝ շուրջ 100 երիտասարդ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խրախուսման արարողությանը տեղեկացրեց, որ հիմնադրամը ցանկություն ունի երիտասարդների շրջանում ստեղծել մարզական շարժում, որպեսզի ավելի շատ ուսանողներ և բուհեր մասնակցեն սպորտային խաղերին. «Մեր ցանկությունն է, որ սպորտը, ֆիզկուլտուրան, առողջ ապրելակերպն իրենց ուրույն տեղն ունենան մեր երիտասարդության կյանքում։ Նրանք պետք է մշտապես ցուցաբերեն սպորտային ակտիվություն, մասնակցեն մարզական միջոցառումների։ Այս տարի Հայաստանի ուսանողական մարզական խաղերին մասնակցել է մոտ 2000 ուսանող՝ 10 մարզաձևից։ Եվ մենք փորձելու ենք այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի այդ թիվը մեծանա»:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը, ամփոփելով 2016-ին ուսանող-մարզիկների ձեռքբերումները, փաստեց, որ ուսանող հայ մարզիկները մասնակցել են համաշխարհային և Եվրոպական ուսանողական մարզական տարբեր միջոցառումների՝ ձեռք բերելով ոսկե մեդալներ շախմատում։ 2016-ին ՀՊՏՀ ֆուտզալի տղաների ՀՀ բարձրագույն խմբում տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանը հյուրընկալել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության A խմբի խաղերը։
2017-ին ուսանող հայ մարզիկները պատրաստվում են մասնակցել չինական Թայվանում կայանալիք Համաշխարհային ուսանողական ամառային խաղերին։ Կայանալու են նաև եվրոպական համալսարանական առաջնություններ. «Հույս ունեմ, որ Հայաստանը մի քանի մարզաձևից կմասնակցի այդ միջոցառումներին»:


Նշենք, որ պարգևատրված մարզիկների թվում էին գրոսմաստերներ, շախմատի աշխարհի և Եվրոպայի ուսանողական առաջնությունների հաղթողներ Հավհաննես Գաբուզյանն ու Զավեն Անդրիասյանը։ Ծաղկաձորյան հավաքի ընթացքում ուսանող մարզիկներին ներկայացվեց Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի և Համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպվող համաշխարհային և մայրցամաքային մրցաշարերի մասին տեղեկատվություն, ինչպես նաև՝ Հայաստանում իրականացվող մարզական ծրագրեր: Միջոցառումը կազմակերպեցին ՀԵՀ-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան։ Միջոցառման ընթացքում ՀՀ ֆուտզալի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ թիմի անդամների ստորագրություններով գնդակ փոխանցվեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին ուսանողական սպորտին մշտապես աջակցելու համար:

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ