Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սելեկտիվ աբորտների թիվը կրճատվել է

Սելեկտիվ աբորտների թիվը կրճատվել է
10.02.2017 | 11:19

Հայաստանում նվազել է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշը։
Հայտնի է, որ վերջին տարիներին սելեկտիվ աբորտների պատճառով ծնվող երեխաների սեռերի համամասնությունը խախտվել է։ Ավելի շատ տղաներ են ծնվում, ինչը ժողովրդագրական լուրջ խնդիր է։


Թվերը ցույց են տալիս, որ եթե 2013, 2014, 2015 թթ. 100 աղջկա դիմաց ծնվել է 114, 115 տղա, ապա 2016 թ. 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա:
Նշենք, որ պտղի սեռով պայմանավորված աբորտների հիմնականում դիմում են Չինաստանում, Հնդկաստանում, Վիետնամում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, և բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է տղա երեխային։
Մասնագետները նշում են, որ սեռով պայմանավորված աբորտները 3 հիմնական պատճառով են առաջացել. նախ, երբ մարդիկ փոքր թվով զավակներ են ունենում, այդ դեպքում ուզում են՝ երեխաները լինեն տարբեր սեռերի կամ անպայման՝ տղա։ Երկրորդ պատճառը մեր ընտանիքներում ի վերուստ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն է, և երրորդ պատճառը տեխնոլոգիաներն են։


Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նորածինների սեռերի անհամամասնության կրճատմանը նպաստել են այդ ուղղությամբ արված հետևողական աշխատանքները։ Աշխատանքներ են տարվել առողջապահության նախարարության, միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ. «Իրականացվել է քարոզչություն, կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք արգելում են պտղի սեռով պայմանավորված աբորտները, վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում կատարվել են լրացումներ»։


Տիկին Ավագյանը նշեց նաև ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհները, որոնց շրջանակներում նույնպես իրականացվում են համապատասխան ծրագրեր։ «ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհների միջոցով ուսումնասիրվում են խնդրի պատճառները, կանխարգելման միջոցներ են առաջարկվում»,- ասաց Գայանե Ավագյանը։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ