Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչպիսի՞ն կլինի հայկական հարցերի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետդեպարտամենտի նավթագործ ղեկավարի օրոք

Ինչպիսի՞ն կլինի հայկական հարցերի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետդեպարտամենտի  նավթագործ ղեկավարի օրոք
14.02.2017 | 00:27

(սկիզբը՝ այստեղ)

Հիմա այն մասին, թե ինչ կա տեխասցի Տի-Ռեքսի ուղեղում հայկական հարցերի առնչությամբ: Նա դեռ առանձին հանդես չի եկել, ինչպես, ըստ էության, նաև Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների վերաբերմամբ, ուստի և ստիպված ենք առաջնորդվել նրանով, ինչ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղարն Արցախի մասին, 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման և ամբողջ մոլորակի 11 միլիոն հայերին հուզող այլ հարցերի մասին ասել է դեռ մինչև պաշտոնում իր հաստատվելը, Սենատի արտաքին գործերի կոմիտեում տեղի ունեցած ունկնդրումների ժամանակ:


Եվ այսպես՝ Արցախի մասին: Թիլերսոն. «Ես կաշխատեմ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ այնպիսի խաղաղ, երկարաժամկետ լուծում գտնելու համար, որը թույլ տա ապահովել տարածաշրջանի կայունությունն ու բարգավաճումը: Այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է դառնա վստահության հաստատումը, որպեսզի համոզված լինենք, որ կողմերի միջև ձեռք բերված բոլոր համաձայնությունները կկատարվեն»: Մխիթարական ոչինչ չկա հայ ազգի համար: Նման հայտարարությունները բավական ստանդարտ են պետքարտուղարների, Հայաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում իրենց դեսպանների նշանակման ընթացքում: Թեկնածուներին ամերիկյան օրենսդիրների հարցերի թվում հնչում են նաև այնպիսիք, որոնք ներկայացնում են հայկական լոբբիի շահերը: ՈՒ նաև, իհարկե, հրեական ու թուրքական լոբբիի դիրքորոշումները, որոնք միանշանակ Ադրբեջանի օգտին են: Հայտարարություններն արտացոլում են ԱՄՆ-ի ավանդական դիրքորոշումը, որոնք հերթական անգամ հաստատում են նրա նվիրվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններում որևէ փոխհամաձայնության գալու փորձերին, այդ թվում` սահմանների բացման տեսքով: ԱՄՆ-ի պետքարտուղարը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ¥ՄԽ¤ համանախագահ երկրի ներկայացուցիչ, պետք է խոսի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման անհրաժեշտության մասին: Բայց որքա՞ն կարելի է կրկնել ու ասել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին (կարևոր չէ նրանցից որին՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի), որ այդպիսի «լղոզված», անհասցե ձևակերպումներն ու կոչերը միայն ազատություն են տալիս ապշերոնցի մոլագարների ձեռքերին: Դրա վկայություններից է փետրվարի 1-ին Արցախի դեմ ուղղված դիվերսիայի փորձը: Իսկ Թիլերսոնն ու պետդեպը լռում են...

Ի՞նչ է, Սենատի կոմիտեում ունկնդրումների ժամանակ տեխասցին, որպես պետքարտուղարի պոստի թեկնածու, չգիտե՞ր Նոր տարվա նախօրեին Հայաստանի տարածք դիվերսիոն ճեղքման փորձի մասին: ՈՒրեմն, ի՞նչ «վստահության հաստատման» մասին է խոսքը: Նավթաբիզնես ունես Կասպից ծովում, ուրեմն, ցույց տուր, որ լրջորեն ես տրամադրված, այս կամ այն կերպ մի քիչ սպառնա Ադրբեջանին: Իսկ այսպես դատարկ շատախոսություն է: Եվ ամենաշատը, որ կարելի է սպասել Թիլերսոնից, անուղղակի աջակցությունն է հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու հայ-ռուսական նախաձեռնությանը:


Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների այլ հարցերի մասին: Թիլերսոն. «1915 թվականի ողբերգական իրադարձությունները մնում են որպես հայ-թուրքական հարաբերությունների ցավագին հարց, և ԱՄՆ-ին ձեռնտու է խաղաղ ու կայուն հարաբերություններ ապահովել այդ երկու երկրների միջև: Ես բաց երկխոսություն կպահպանեմ Հայաստանի և Թուրքիայի միջև՝ ի շահ տարածաշրջանի կայունության: ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության չբարձրաձայնումը վատ է բնորոշում մեր արժեքներն ու խրախուսում է նման հանցանքների շարունակումը: Ես երբեք չեմ երկնչում տալու այն երկրների անունները, որոնց գործողությունները հակասում են ԱՄՆ-ի արժեքներին և խախտում մարդու իրավունքներն ու միջազգային նորմերը: Ես երկու կողմերի հետ քննարկումների ընթացքում կպաշտպանեմ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև այդ երկրների քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների հաստատումը: ԱՄՆ-ի առաջնորդությունն ու տարածաշրջանային գործերում ներգրավվածությունը ընդհանուր առմամբ կօգնեն անհրաժեշտ վստահություն հաստատելուն, նպատակ ունենալով բարելավելու հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև... Ես երաշխավորում եմ Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների և նրանց սեփականության պաշտպանությունը, այդ թվում՝ հայ համայնքի: Կրոնական ազատությունը ամերիկյան առանցքային սկզբունքն ու խաղաղության և կայունության կարևոր գործոնն է: Ես աշխատանք կտանեմ Թուրքիայի հետ, նպատակ ունենալով պաշտպանելու կրոնական փոքրամասնություններին և հարգանք սերմանելու նրանց մշակութային ժառանգության նկատմամբ»:

Բայց այդ ինչպե՞ս եք երաշխավորելու: Օրինակ, Հրանտ Դինքի սպանության մանրամասների անտեսմա՞մբ, էլ չեմ խոսում այն մասին, որ պետքարտուղարը անուղղակիորեն խոստովանում է, որ Հայկական հարցում ԱՄՆ-ի քաղաքականության էությունը «Հայոց ցեղասպանություն» արտահայտության չբարձրաձայնումն է հենց, և որ դա «վատ է բնութագրում ամերիկյան արժեքները»: Բայց հազիվ թե նման հայտարարությունները նպաստեն այն բանին, որ Թրամփը 2017 թ. ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված խոսքում ցեղասպանությունը «ցեղասպանություն» անվանի: ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից այդ ձևակերպումը խոսում է այն մասին, որ այնտեղ, իհարկե, հասկանում են այդ հարցի կարևորությունն ու բարդությունը ինչպես ամերիկա-թուրքական հարաբերությունների առումով, այնպես էլ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի դիրքերի ու շահերի տեսակետից:

Բայց չէ՞ որ ինչպես Թրամփը, այնպես էլ Թիլերսոնը սերտորեն շաղկապված են նավթաբիզնեսի հետ, և արդեն զուր չէ, որ նույնիսկ շատ հայտնի «ռուսատյացական», անգամ շատ լավ էլ ամերիկամետ «Էխո Մոսկվի» ռադիոկայանը Թիլերսոնի նշանակման վերաբերյալ նորությունների մեկնաբանություններից գիտակցաբար չի հանում այն մեկը, որտեղ պետքարտուղարին միանշանակ անվանում են «հրեա» և վստահություն հայտնում, որ նա Ռուսաստանում անպայման «հանդիպում կունենա յուրայինների հետ»: Դե, և ո՞ւմ կողմից են ԱՄՆ-ի հրեական տարբեր կազմակերպությունների պարոնայք, եթե ոչ Թուրքիայի և Ադրբեջանի: Ո՞Ւմ են օգնում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում աշխատող իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության բարձրաստիճան սպաները, միջին սպայակազմի զինծառայողները: Հայերի՞ն: Իհարկե՝ ոչ: ՈՒզում եմ պնդել նաև, որ «ԱՄՆ-ի հրեաներ-Իսրայել» շղթան աշխատել և աշխատում է բացառապես պանթյուրքիզմի և պանթյուրքիստների օգտին: Եվ պանթյուրքիզմի բուն «գաղափարախոսությունն» այն նույն շրջանակների ջանքերի արդյունքն է, որոնք էլ հենց ստեղծել են «Իթթիհադ վե թերաքքին» և պլանավորել ու իրագործել են Հայոց ցեղասպանությունը:


Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, սիրիացի փախստականների և սիրիահայերի անվտանգության մասին: Թիլերսոն. «ԱՄՆ-ի շահերից ելնելով, զարգացնել փոխշահավետ առևտրական հարաբերությունները Հայաստանի հետ: Ես ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցչի և ամերիկյան կառավարության մյուս շահագրգիռ կառույցների հետ աշխատանք կտանեմ մեր երկրների միջև առևտրի ու ներդրումների ընդլայնման հնարավորություններն ի հայտ բերելու ուղղությամբ, նպատակ ունենալով ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել տնտեսական աճին: Աշխատանք կտանեմ նաև եվրոպական գործընկերների հետ՝ փախստականների հարցում Հայաստանին արդյունավետ օգնություն ապահովելու համար: Դա կդառնա սիրիացի փախստականների հետ կապված իրավիճակի կառավարման և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի պաշտպանության ավելի լայն ռազմավարության մի մասը»: Եվ այսպես, հայտարարության ստանդարտությունը՝ ստանդարտություն, սակայն ակնհայտ է, որ Թիլերսոնը թքած ունի Սիրիայի բոլոր համայնքների, նրանց անվտանգության վրա, ոչ միայն սիրիահայերի:

Այո, ԱՄՆ-ի դիրքորոշումը Մերձավոր Արևելքից սիրիացի և քրիստոնյա փախստականների նկատմամբ ընդհանուր առմամբ տարբերվում է այլ երկրներից փախստականների նկատմամբ վերաբերմունքից, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրամիությունը ջանքեր են գործադրում իրենց սահմաններից դուրս սիրիացի փախստականների վերականգնման ու ներառման ուղղությամբ: Եթե սիրիահայ փախստականների առջև որևէ հնարավորություն բացվի հենց Հայաստանում, ապա նրանք ամեն կերպ կաջակցեն դրան: Բացառված չէ, որ նման հայտարարությունը Հայաստանին ֆինանսական օգնության յուրօրինակ հայտ լինի: Բայց... Ո՞վ չգիտե, թե ինչպես է «կորչում-գնում» ամերիկյան ֆինանսական օգնությունը, նույնիսկ հենց իրենց, ամերիկյան խամաճիկների համար նախատեսվածը:


Եթե որևէ մեկն ուզում է իմանալ, ապա հիշեք, թե ինչպես Սենատում կայացած ունկնդրումների ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչները խոստովանեցին, որ 600 մլն դոլարով հաջողվել է պատրաստել «սիրիական չափավոր ընդդիմության» ընդամենը 50 ¥հիսո՛ւն¤ զինյալ, որոնցից ունկնդրումների ժամանակ Սիրիայում հանուն ԱՄՆ-ի շահերի կռվում էր ընդամենը... 2-3 հոգի, իսկ մնացածները փախել-միացել էին ահաբեկչական խմբավորումներին: Այնպես որ, թող ոչ ոք չոգևորվի. «սիրիացի փախստականների համար» Հայաստանին ֆինանսական օգնության նույնիսկ խոստումն ու հատկացումն են հեչ բան, իսկ այստեղ Թիլերսոնի խոսքերում ուղիղ ակնարկ անգամ չկա: Եվ հետո, ինչի՞ է նման՝ օգնել Հայաստանում սիրիահայերի ներառմանն ու ինտեգրմանը: Դա նշանակում է խուսափել բուն Սիրիայում ԱՄՆ-ի խամաճիկների հակահայ գործողությունների համար պատասխանատվությունից:

Չկա մարդը, չկա խնդիրը, ոչ ոքի վճարել պետք չէ: Ոչնչացված բնակարանների համար, անշարժ գույքի այլ օբյեկտների համար, նույն Հալեպում հայերի բիզնեսի շարունակման և հնարավոր շահույթների կորստյան, հայկական գերեզմանոցների ոչնչացման ու եկեղեցիների պղծման համար և այլն, և այլն: Վերջապես, դա նաև նշանակում է խուսափել պատասխանատվությունից Հայկական Կիլիկիայի պատմական մասերից մեկի հայաթափման համար, որը ճակատագրի բերումով հիմա գտնվում է Սիրիայի կազմում: Հետաքրքիր է, չէ՞: «Արդյունավետ օգնություն Հայաստանին՝ փախստականների հարցում»,- այդ գործողությունների նպատակն է խնամքով քողարկել Հյուսիսային Սիրիայում Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ բռնի տեղահանումը կամ մշտական բնակության վայրում անվտանգ կյանքի անհնարինության պայմանների ստեղծումը նույնպես ցեղասպանություն են, որի համար պիտի պատասխանատվություն կրի հենց ԱՄՆ-ը՝ որպես «արաբական գարնան» գլխավոր գաղափարախոս և հովանավոր, քանի որ Թրամփը Օբամայի վարչակազմին է մեղադրել Լիբիայի ողբերգության համար, «Իսլամական պետություն» խմբավորման քաջալերման համար և այլն, և այլն:


Առաջին անգամ չէ, որ տեխասցին հասնում է ԱՄՆ-ի իշխանության ուղղաձիգի ամենավերին հանգրվաններին: Անմոռաց է նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի լիակատար անգրագիտությունը, որը Ավստրիան շփոթում էր Ավստրալիայի հետ, Պակիստանը փնտրում էր Աֆրիկայում: Բայց նա գոնե գրագետ պետքարտուղար ուներ՝ «Սև հովազ» Ռայսը: Իսկ այստե՞ղ: Նավթ է Թիլերսոնի ուղեղում, նավթ, 2000-ական թվականներից՝ նաև կատարյան հեղուկ գազ: Իսկ դա, ինչ-որ չափով, ոչ միայն հակառուսական, այլև հակաիրանական երաշխավորված վեկտոր է նոր պետքարտուղարի ուղեղում: Բոլորը, ոչ միայն Հայաստանը, ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ և սպասել, որ Թրամփ-Թիլերսոն զույգը (թող որ անգամ նրանցից ոչ մեկը հրեա չլինի) դիտավորյալ թե՛ իրենց երկիրը, թե՛ ամբողջ աշխարհը նոր սրացումների կտանեն Իրանի հետ հարաբերություններում: Հայաստանի և Արցախի բոլոր անմիջական հարևանները բացահայտորեն վախենում են Իրանից և նրա հնարավոր բացասական արձագանքից այն առնչությամբ, եթե հարևան պետություններից որևէ մեկը (ասենք, Վրաստանը) համարձակվի խրվել այս կամ այն երկրի հակաիրանական ակցիայի ու «գործողության» մեջ: Ես չեմ չափազանցում. ամերիկյան խամաճիկ Սաակաշվիլու կառավարման ժամանակ Վրաստանի իշխանությունները ԱՄՆ-ի պատվերով ձերբակալեցին մի քանի իրանցի դիվանագետների և «այլ ճակատի» գործիչների:

Բայց հետևանքը Սաակաշվիլու համար ավելի քան խղճալի էր. նա ստիպված էր ոչ միայն առանց նախապայմանի ազատ արձակել կալանավորված իրանցիներին, այլև Թբիլիսիի մզկիթը անվերապահորեն ճանաչել իրանական (վերականգնելով բոլոր իրավունքները) և ոչ թե սոսկ շիական: Աջարիայում նա Բաթումի լավագույն շենքերից մեկը տրամադրեց Իրանի հյուպատոսությանը (մի տարածաշրջան, որտեղ առհասարակ շիաներ չկան) և այլն: Վախը Իրանից թե՛ թուրքերի, թե՛ «կրտսեր թուրքերի»՝ կովկասյան թաթարների, արյան մեջ է, ընդ որում, այն աստիճանի, որ 90-ական թվականների վերջին Թուրքիայի նախագահ Դեմիրելն անձամբ բացահայտեց թուրքական գեներալակազմի և իր վարչապետ Չիլլերի պլանները սահմանամերձ իրանական հողերում զինված սադրանքների սանձազերծման վերաբերյալ և անձամբ մեկնեց Թեհրան ներողություն խնդրելու: Արդյունքը՝ Չիլլերի վաղաժամ հրաժարականը և Թուրքիայի իսլամացման ուժգնացումը, որի պատճառով էլ ԱՄՆ-ը և Իսրայելը շտապեցին հսկողության տակ առնել Թուրքիայի «չափավոր իսլամիզմը»:

Դե, իսկ թուրքերի ու վրացիների խուճապային դողի ֆոնին Ադրբեջանի վախի մասին առհասարակ ծիծաղելի է դատողություններ անել: Թիլերսոնը չի կարող իր նավթային շահերին դեմ գնալ, ինչպես և Թրամփը: Հայաստանում և Արցախում դա հարկ կլինի հիշել առնվազն չորս տարի և փորձել չնմանվել Վրաստանին կամ Թուրքիային՝ ԱՄՆ-ի կողմից որևէ բան ձեռնարկվելու դեպքում իրանական հակահարվածներից չվախենալու համար:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ