USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Վաստակաշատ հոբելյարը

Վաստակաշատ հոբելյարը
17.02.2017 | 01:05

Փետրվարի 15-ին ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ դարձավ 80 տարեկան: Նա բեղմնավոր կյանք է ապրել, սկսել է բանվորական դազգահից և հասել պետական բարձր պաշտոնների և ամենակարևորը՝ դիրքն ու պաշտոնը ծառայեցրել է երկրին ու ժողովրդին:


Ռուբեն Թովմասյանի ծնողները ներգաղթել են Կարս քաղաքից: Բազմազավակ ընտանիքը զորացել է կառուցվող երկրի հոգսերին և հաջողություններին համընթաց: Հոբելյարը աշխատանքային ուղին սկսել է Երևանի կոշիկի ֆաբրիկայում, նախ՝ որպես բանվոր, այնուհետև արտադրամասի պետ: Անցել է կուսակցական աշխատանքի: Ղեկավարել է Երևանի լոկոմոտիվային դեպոյի և քաղաքի հանգուցային կուսակցական կազմակերպությունները: Աշխատել է Օրջոնիկիձեի շրջկոմում, ՀԽՍՀ կենտկոմում՝ Երևանի գծով պատասխանատու, հետո մայրաքաղաքի Շահումյանի շրջկոմի 1-ին քարտուղար, 2003-2013-ին՝ ՀՀ կոմկուսի 1-ին քարտուղար: Հատուկ հպարտությամբ է հիշում բազում պետական պարգևների թվում խորհրդային տարիներին վաստակած «կՈՐՑՌռվՈÿ ՊՏոսպրՑՖ» և «իՈ ջՈրսցչՌ տպՐպՊ տՈՐՑՌպռ» շքանշանները, անկախության շրջափուլում էլ ՀՀ ՊՆ-ից ստացած «Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով», «Նելսոն Ստեփանյան» և ԼՂՀ կոմկուսի «Ստեփան Շահումյան» մեդալները:


Մարդը, հայ մարդն ու գործիչը բարի հետք է թողնում, անկախ կուսակցական պատկանելությունից, «Հայաստան» կինոթատրոնի և «Մարս» գործարանի կառուցման մեջ: ՀԱ զանգվածի հնաբնակները լավ են հիշում նրա ներդրումը թաղամասի բարեկարգման գործում: Մասնավորապես, նրա ջանքերով Ռուսաստանի Ժելեզնովոդսկ քաղաքից ներկրվեց 300 արծաթափայլ եղևնի, որոնցով նոր շուք առավ երևանյան նորակառույց արվարձանը: Ռուբեն Թովմասյանը բավականին հետևողական էր, որ վերացվի «Բանգլադեշ» ոչ պատվաբեր և շինծու անվանումը և թաղամասը կոչվի մայրաքաղաքում զբաղեցրած աշխարհագրական դիրքին հարիր՝ Հարավարևմտյան զանգված: Իսկ 1988-ին նա հարց բարձրացրեց, որ ՀԱ-ն վերանվանվի Անդրանիկի թաղամաս:


Այո, Թովմասյանների ընտանիքը զորացավ կառուցվող երկրի հոգսերին և հաջողություններին համընթաց: Պարոն Թովմասյանի եղբայրը՝ Գեորգի Թովմասյանը, Պոդոլսկի կաբելի գործարանի գլխավոր տնօրենն էր, որի մասին ռուսական մամուլը գրում էր՝ «Легендарный директор».
Անկախության առաջին տարիներին նրան վստահվեց ՀՀ կառավարությանն առընթեր գաղթականների վարչության պետի պատասխանատու գործը: 1990-92 թթ. եղել է նախարարների խորհրդի տրանսպորտի և կապի վարչության պետ: Աղետալի երկրաշարժի օրերին Ռուբեն Թովմասյանին Շահումյանի շրջկոմից տեղափոխում են կուսակցության կենտրոնական կոմիտե, որտեղ նա զբաղվում է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմամբ:


Շնորհավորում ենք վաստակաշատ Ռուբեն Թովմասյանին և մաղթում նրան նորանոր հոբելյաններ:


«Իրատես»

Դիտվել է՝ 3607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao