Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինտրիգներ` մեծ ու փոքր

Ինտրիգներ` մեծ ու փոքր
17.02.2017 | 01:27

Մեծ ինտրիգն ավարտված է. ՀՀԿ-ն ասաց` «ումով» է գնում դեպի խորհրդարանական հանրապետություն: Իսկ «մանր» ինտրիգներ կլինեն և՛ նախընտրական, և՛ հետընտրական շրջանում: Շատ արագ «ախտորոշենք» հետընտրականի այդ «կլինիկան». այն բուն մոդերատորների մտքում պետք է ունենա «Սասնա ծռերի» կոնֆիգուրացիա. ասել է` կփորձեն ցնցումի տանել Հայաստանը այս կամ այն կերպ, սակայն գեոխաղացողները, դիցուք ԱՄՆ-ը, որ այստեղ կուղարկի իր «աչքեր» Սերժ Թանկյանին, իր «մերկություն» Արսինե Խանջյանին, խոշոր հաշվով շահագրգիռ չի լինի իրավիճակը տոտալ ձևով փոխելու Հայաստանում, չնայած անկայունացումների ընթացքում «արբիտրի» նորովի դերակատարություն ստանձնել էլ չի խորշի: Ո՛չ, մենք չենք մոռացել նույն ամերիկյան հզոր «ապրոբացիան» «Սասնա ծռերից» առաջ` «արվեստին գետնին» վրա. այն է` Սերժ Թանկյանի «տոտալ»-բազմահազարանոց համերգն անձրևի տակ` երիտասարդության հևքի ներքո, որն իր խորքում ուներ հիբրիդային տարրեր. այն է` գունավոր հեղափոխության փորձարկում, եթե դա շատ անհրաժեշտ լինի պարոն Միլզին և յուր Թրամփին, սակայն, կարծում ենք, պահը չի հասունացել դրա համար` ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ առավելապես Հայաստանում:


Ինչ վերաբերում է Ռուսաստանին, առանց որի «օձն իր պորտով» չի կարող Հայաստանում տոտալ կամ թավշյա հեղաշրջում անել, նա Հայաստանում ստատուս քվոյի խախտում թույլ չի տա: Մանավանդ որ ասպարեզում խաղացող բոլոր ուժերն էլ համարյա իրենն են:
Բայց դեռ «օձի պորտի» մասին, որը կարծես դանդաղորեն տեղակայվում է «Օհանյան» դաշինքում, բայց ոչ թե Օհանյանի, Օսկանյանի, Րաֆֆու «տակ», այլ քիչ հեռվում «խաղացող» Սամվել Բաբայանի, որը չի ուզում, բայց ասում է` «թալ ջեբս այդ օձին»: Դատելով վերջինիս պահվածքից, նեյրոլինգվիստիկայի տարրերից, ակնհայտ է` «Իժոն» կրկին իր տարերքի մեջ է: «Կամանդույուշչիին» նախկին փառքը հանգիստ չի տալիս. նա կարող է զերծ չմնալ «ավանտյուրայից», որի ականատեսն ենք եղել իր իշխանության տարիներին, էլ առավել` հոկտեմբերի 27-ին հաջորդող օրերին, երբ վերջինիս էր զանգել երկիրը գլխատած Նաիրի Հունանյանը, և «Կամանդույուշչին» պատրաստվում էր Ղարաբաղից տանկերը քշելու Երևան, սակայն այն օրերի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով Հայաստան մտնող ելքերը փակվել էին, ընդ որում` առանց գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանին տեղյակ պահելու:


Շարունակությունն էլ գիտենք. ժամանակ անց Արկադի Ղուկասյանի վրա մահափորձ կատարվեց, «Կամանդույուշչին» մի քանի տարի անցկացրեց ազատազրկման վայրում: Վերադարձավ, կուսակցություն ստեղծեց, քաղաքականությանը խառնվելու փորձ արեց, չստացվեց, գնաց Մոսկվա, վերադարձավ ու հիմա «չի հապաղում, սնիկերսում է»:
Ինչու ենք այս ամենը «վերարտադրում», մանավանդ որ գիտենք` «ով անցյալը հիշի, աչքը դուրս գա»: Արձանագրում ենք տրիվիալ ճշմարտությունը. այն, ինչ կրկնվել է, էլի կկրկնվի: Ճիշտ է, «Կամանդույուշչին» այս անգամ իր հետևում ունի նույնքան «հետաքրքիր» մոդերատորներ. չենք թաքցնում, նկատի ունենք Ռոբերտ Քոչարյանին և Հովիկ Աբրահամյանին, ընդ որում` վերջինս խաղի այլ ամպլիտուդ այս պահին չունի և կարծես թե ամեն ինչ անելու է, որ, ինչպես օրերս ակնարկեց Սամվել Բաբայանը տողատակերով, դաշինքների միակցում տեղի ունենա, ըստ ամենայնի նկատի ունենալով հետընտրական փուլում համատեղ «պայթուցիկ» գործունեությունը` «Ծառուկյան» դաշինքի հետ, քանզի, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն ակնկալում է երեսուն տոկոս քվե, ինչն ուղղակի անհնար է։

Ոչ այն պատճառով, որ ՀՀԿ-ի ցուցակն այս անգամ, երբ համեմատում ես ԲՀԿ-ի «քյարթ» ցուցակի հետ, ուղղակի լուսավոր ու «նանո» է` հենց միայն իր առաջին համարի` Վիգեն Սարգսյանի` «ընտրության», Սերժ Սարգսյանի «քաջության»` ցուցակում չլինելու պատճառով (երբ ԲՀԿ-ի ցուցակն ահավոր անվանական է և կոչվում է «Ծառուկյան»), այլ որ` Ծառուկյանի ռեյտինգային ցուցակը ևս շատ «թույլիկ» է և չի կարող տալ երեսուն տոկոսի շանս:
Ի դեպ, հետընտրական «պայթուցիկը» չի կարող լինել ոչ միայն «գեո», վերը նշված երեսուն տոկոս քվեի, այլև անչափ տրիվիալ մեկ այլ պատճառով. Ռոբերտ Քոչարյանի համար վարչապետ Կարեն Կարապետյանը նույնքան «ատելի» չէ, որքան Հովիկ Աբրահամյանի։ Այստեղ նրանց պայքարներն առանձնանում են:
Եվ հետո, Սերժ Սարգսյանն էլ «պոստում» քնած չէ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ