Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տոնավաճառի «քցողները»

Տոնավաճառի «քցողները»
17.02.2017 | 09:41

Ռուսական Նիժնի Նովգորոդի տոնավաճառի պատմությունն այնքան հին է, որ դրան մանրամասնորեն անդրադառնալն անիմաստ է: Ասեմ միայն, որ այն գործել է XVI դարից, սկզբում գտնվել է Սուրբ Մակարի մենաստանի շրջակայքում, ապա տեղափոխվել քաղաքի մոտ: Այդտեղ կային ավելի քան 3000 փայտաշեն կրպակներ, որտեղ իրենց ապրանքներն էին վաճառում ինչպես Ռուսաստանի տարբեր ծայրերից եկած առևտրականները, այնպես էլ արտասահմանցիները: Տոնավաճառը տեղի էր ունենում հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբ, իսկ XVIII դ. այստեղ բերված ապրանքների հավաքական գինը կազմեց 30 մլն ռուբլի:
XVII դարից սկսած արտասահմանցիների թվում էին նաև հայերը, ավելի ստույգ` նորջուղայեցի վաճառականները, որոնց Աստրախան-Մոսկվա-Արխանգելսկ երթուղու վրա էր գտնվում Մակարևյան տոնավաճառը: Նրանց ներկայությունը մշտական էր, դարատև, և դրա ապացույցն այն է, որ 1828 թ. կառուցեցին եկեղեցի:


XIX դարավերջին երկաթուղու, ճանապարհային ցանցի զարգացման, առևտրային նոր կենտրոնների առաջացման պատճառով տոնավաճառը թեպետ կորցրեց նախկին նշանակությունը, բայց ավանդույթի ուժով դեռ շարունակում էր գործել:
Ահա այդ ժամանակ ի հայտ եկավ «քցողների» դասը, որի բացահայտ առաջատարները հրեաներն էին: Սակայն հայերն էլ որոշեցին հրեաներից հետ չմնալ և ընդօրինակել այդ հոռի արհեստը:


Ինչպե՞ս էր «քցումը» կատարվում: Կանխիկ փողով մեծաքանակ առևտուրը հազվադեպ երևույթ էր, սովորաբար արվում էր պարտամուրհակներով, որտեղ նշվում էին պարտապանի անուն-ազգանունը, գումարի չափը և վճարման ժամկետը: Եվ ահա ոմն Պողոսյան կամ Հարությունյան մուրհակը տալիս էր, ապրանքը վերցնում ու գնում Պարսկաստան: Այստեղ Պողոսյանը դառնում էր Պետրոսյան, Հարությունյանը` Հայրապետյան, ու` գնա-գտիր… Լավագույն դեպքում ապրանքատերը հետ էր ստանում տված գումարի 20-30 %-ը:
…Այսօր Նիժնի Նովգորոդում բնակվում է շուրջ 15 հազար հայ: 2013 թ. նրանք կառուցեցին Սբ Ամենափրկիչ եկեղեցին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ