Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Համշենահայերն ու դարվինիզմը

Համշենահայերն ու դարվինիզմը
17.02.2017 | 09:43

Սև ծովի ափամերձ Անապան հարյուր տարի առաջ էլ էր առողջարանային քաղաք: XX դարասկզբին այստեղ կար շուրջ 10 հազար բնակիչ, ընդ որում` զգալի թվով համշենահայեր, որոնք զբաղվում էին հողամշակությամբ:


Հանգստի սեզոնը տևում էր մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի վերջ: Այդ ընթացքում մեռյալ քաղաքը վերակենդանանում էր, ամառային հանգստի էին գալիս Եկատերինոդարի (ներկայիս Կրասնոդար) հայերը, որոնք կազմում էին հանգստացողների ընդհանուր թվի 90 %-ը: Իսկույն տեղի էր ունենում գների բարձրացում, որովհետև 3-4 ամսում տեղաբնակները պիտի վաստակեին այնքան, որ կարողանային ամբողջ տարին ապրել: Այսպես, համշենահայն իր աճեցրած 1000 հատ վարունգը վերավաճառողներին հանձնում էր 2 ռուբլով, իսկ սպեկուլյանտները դրանից 60-80 ռուբլու օգուտ էին քաղում, 4-5 դույլ խմելու ջուրը սովորաբար արժեր 1 կոպեկ, այնինչ ամառվա սեզոնին այդ գնով վաճառվում էր 2 դույլը:
Որքան էլ տարօրինակ լինի, հայերի «գերիշխանության» տակ գտնվող Անապայում հայկական եկեղեցի չկար: ՈՒնեին մի խեղճուկրակ դպրոց, որտեղ օրումեջ ուսուցիչներ էին փոխվում: Դրանց մեջ աչքի էին ընկնում, այսպես կոչված, «լուսավորյալ» վարժապետները, որոնք համշենահայերի երեխաներին դասավանդում էին… դարվինիզմ:


…2016 թ. մայիսի 26-ին Անապայից 9 կմ հեռավորության վրա գտնվող Հայկաձոր հայաբնակ գյուղում օծվեց Սբ Գևորգ հոյակերտ եկեղեցին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ