Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
17.02.2017 | 13:07

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտումների աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետներից, նռնականետներից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 800 կրակոց:

Արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ, 60 ու 82 -միլիմետրանոց ականանետներ, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետներ՝ արձակելով 21 արկ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ