ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Սեյրան Օհանյան. «Անսխալական մարդիկ չկան»

Սեյրան Օհանյան. «Անսխալական մարդիկ չկան»
17.02.2017 | 19:37

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, միջադեպ է եղել իր աշխատասենյակում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ։
Հարցին, թե 2005-ին Արցախում իր աշխատասենյակում հունիսի 21-ի առավոտյան ծեծել է Պավլիկ Մանուկյանին և թքել է նրա բաժակի մեջ ու առաջարկել խմել, որպեսզի սթափվի, ինչպես այդ մասին հայտարարել է Պավլիկ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Անսխալական մարդիկ չեն լինում: Յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունն այն է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալները վերացնել:

Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված ուզում եմ ասել հետևյալը. իրոք իմ աշխատասենյակում միջադեպ եղել է…, բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բա չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ մենք երկարատև աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել և մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել: Այնուհետև իմ ղեկավարման տարիներին այս կամ այն առիթներով Պավլիկ Մանուկյանի և իր ընկերների հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, ինչ հարցերով դիմել են պաշտպանության նախարարին, փորձել եմ աջակցել»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ