Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը սպառնացել է Էրդողանին

Պուտինը սպառնացել է Էրդողանին
17.02.2017 | 19:37


Սիրիայում թուրքական զորքերի հրամանատարական շտաբին ռուսական զորքերի հարվածից հետո նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Թուրքական Sozcu պարբերականի լրագրող Ջան Աթաքլըն գրել է, թե իրականությանը չի համապատասխանում թուրքական պաշտոնական հայտարարությունը, թե Սիրիայում թուրքական զորքերի հրամանատարական շտաբին ռուսական ավիահարվածներից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցով ցավակցություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Լրագրողը պնդել է, թե հստակ տեղեկություն ունի, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է Էրդողանին՝ շեշտելով, թե վերջին զգուշացումն է անում։ «Դուք խոսք էիք տվել, որ չեք մտնելու Էլ-Բաբ, սակայն կրկին ձեր խոսքը չպահեցիք։ Սա իմ վերջին զգուշացումն է։ Դուրս եկեք այդ հատվածից։ Մի՜ աջակցեք «Ազատ սիրիական բանակին», հակառակ դեպքում ձեր դիմաց մեզ կտեսնեք»,- ասել է Պուտինը։
Սիրիայում ռուսական ռազմական օդանավերը հարվածներ էին հասցրել մի շենքի, որում գտնվել են թուրքական զորքերը։ Հարվածի հետևանքով սպանվել են 4 և վիրավորվել 15 թուրք զինվորականներ։ Ռուսական կողմը հայտնել էր, թե այդ կոորդինատները իրենց փոխանցել էր Թուրքիան և այդ վայրում թուրքական ուժեր չպետք է լինեին։
Թուրքական ABC պարբերականն էլ շեշտել էր, թե թուրքական ուժերը «Սիրիական ազատ բանակի» հետ Էլ-Բաբում հարվածել էին Սիրիայի բանակային զորքերին, որոնց հետ եղել են նաև ռուս հրահանգիչները։ Ռուսական կողմը փորձել է կանխել թուրքերի հարձակումը, սակայն չի կարողացել կապ հաստատել, որից հետո օդ են բարձրացել ռուսական ռմբակոծիչներն ու հողին հավասարեցրել թուրքական զորքերի հրամանատարական շտաբը։

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ