Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ներհամակարգային մրցակցություն

Ներհամակարգային մրցակցություն
18.02.2017 | 18:51

Ասել, թե խորհրդարանական առաջիկա ընտրությունները մրցակցային չեն լինելու` արդար չի լինի: Ֆորմալ առումով` ընտրական գործընթացին մասնակից ինը ուժերից միայն երկուսն են իշխանության մաս կազմում: էլ չասած այն մասին, որ պատգամավորական մեկ տեղին հավակնում է մեկ տասնյակից ավելի մարդ:

Խնդիրն այն է, սակայն, որ համակարգին հաջողվել է «փակել» դաշտը և ընտրական պայքարն իշխանություն-ընդդիմություն հարթությունից տեղափոխել ներհամակարգային հարթություն:
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իշխանություն են ֆորմալ առումով, սակայն համակարգ կոչվածն ավելի տարողունակ հասկացություն է, ու դրա հետ` իրենց քաղաքական կենսագրությամբ և այսօրվա օրակարգով կապված են գործընթացի մասնակիցներ, որոնց որևէ կերպ հետնապահ չես համարի: Ասենք, մարդկանց դժվար է համոզել, որ մեր տիպի երկրներում ընդդիմադիր դիրքորոշումներ կարող է ունենալ ամենահարուստ օլիգարխը կամ ամբողջ կյանքում իշխանության մեջ գտնված գեներալը մեկեն կարող է հավակնել ընդդիմության առաջնորդի դերին: Արթուր Բաղդասարյանի քաղաքական կարգավիճակը նույնքան հեղհեղուկ է, մանավանդ, նա հրապարակավ չի էլ բացառում հետընտրական համագործակցությունը ՀՀԿ-ի հետ:


Նույնիսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է ընտրական այնպիսի օրակարգ, որը կարող է դաշտ բացել իշխանությունների հետ պայմանավորվածությունների համար:
«Ելք» դաշինքը կամ ազատ-դեմոկրատները կարող են հաջողություններ ունենալ, սակայն դա առավելագույնը կարող է վերաբերել խորհրդարանում հայտնվելուն`առանց իշխանության գոյությանն ուղղված սպառնալիքների:
ՀԿԿ-ն միակ ուժն է, որ այս ընտրություններին մասնակցում է առանց ձևակերպված քաղաքական օրակարգի ու ամբիցիայի:


Եթե ընդհանրացնենք պատկերը, ապա ակնհայտ է, որ խորհրդարանական առաջիկա ընտրությունները, ըստ էության, հանգեցնելու են համակարգի վերարտադրության` նույնիսկ անկախ անձերի հնարավոր փոփոխությունից:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ