Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՁԻՀ-ը կարողացել է դրոշակակրի իր դերը պատվով կատարել»

«ՁԻՀ-ը կարողացել է դրոշակակրի  իր դերը պատվով կատարել»
21.02.2017 | 11:58

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) այս տարի նշում է ստեղծման 15-ամյակը։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին՝ Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում և եզակի ու հաջողված նախաձեռնության օրինակ է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ՁԻՀ-ը 15 տարում շատ լուրջ դերակատարում է ունեցել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով։

«Իրականացվել են մեծաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են ոլորտի զարգացմանը։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ հիմնադրամը յուրօրինակ դրոշակակիր է եղել. այն ո՛չ մասնավոր ընկերություն է, ո՛չ էլ պետական կառույց։ Կիսապետական, կիսաօտարերկրյա ներդրումների համատեղում է, ինչը պարտավորեցրել է կառույցին՝ լինել առաջամարտիկ տարբեր ծրագրերի գեներացման առումով։ Եվ կարծում եմ՝ դա ստացվել է։ Իհարկե, ժամանակին միջոցները բավականին սուղ էին, հնարավոր չէր մի ամբողջ երկրի մասշտաբով լայնածավալ ծրագրեր իրականացնել, սակայն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, այս տարիների ընթացքում հետևողականորեն օգտվելով ընձեռված հնարավորություններից, սահմանափակ ռեսուրսներով կարողացել է դրոշակակրի իր դերը պատվով կատարել»,- նշեց Հովիկ Մուսայելյանը։
Նշենք, որ ՁԻՀ-ն առաջինն էր, որ ժամանակին նախաձեռնեց ՏՏ ոլորտի լայնամասշտաբ կրթական ծրագրեր։ Դրանք և՛ կարճաժամկետ դասընթացներ էին, և՛ բուհերի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագրեր: Հիմնադրամն ամեն տարի իրականացնում է ոլորտի հետազոտություն և ակտիվ մասնակցություն ունի ՏՏ ոլորտի զարգացման բոլոր ռազմավարությունների և օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործում: Այստեղ աջակցում են նորաստեղծ ընկերություններին, համագործակցում նրանց հետ։
Հիմնադրամի գործունեության թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի մարզերում տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումն է։ Հիմնադրամն իրականացրել է Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ «Համակարգիչ բոլորի համար», ՀՀ գյուղերում անլար ինտերնետ ցանցի սարքերի մատակարարման և տեղադրման, «Դպրոցական համակարգիչ» և «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագրերը:


Կառույցը մեծ տեղ է հատկացնում նաև արտասահմանում Հայաստանի ՏՏ ոլորտի առաջխաղացմանը, վերազգային այնպիսի խոշոր ընկերությունների հետ համագործակցությանը, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, IBM-ը, Նեյշընլ Ինսթրումենթսը, Դ-Լինկը, Սիներջի Ինթերնեյշընլ Սիսթեմզը, Cisco Systems-ը, Intel Corporation-ը և այլն:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն այժմ ձեռնամուխ է եղել Ինժեներական քաղաքի ու Կիբերանվտանգության կենտրոնի ծրագրերի կյանքի կոչմանը: Սրանք հայաստանյան տեխնոապագայի ծրագրեր են, որոնց շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանն ավելի կամրապնդի իր դիրքը՝ որպես առաջատար ինովացիոն երկիր:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ