Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դրամաշնորհային ծրագրերն ակտիվացնում են նաև հասարակական դաշտը

Դրամաշնորհային ծրագրերն ակտիվացնում են  նաև հասարակական դաշտը
21.02.2017 | 12:02

2013 թվականի հոկտեմբերից ի վեր ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ավելի քան 190 հասարակական կազմակերպություն հայտարարված դրամաշնորհային մրցույթների շրջանակներում ֆինանսավորվել և ծրագիր է իրականացրել։
Մրցույթներ հայտարարվում են ամենատարբեր անվանակարգերով՝ «Մերօրյա հերոսների փառաբանում», «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում», «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում», «Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում», «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» և այլն։
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ կապ են պահպանում իրենց հետ համագործակցած հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև պարզում, թե ծրագիրն իրականացվելուց հետո ինչ շարունակություն է ունեցել։ Նշենք մի քանի օրինակներ. մասնավորապես, Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան «Բնապահպանական խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները» ծրագրի շրջանակներում մշակել և հրատարակել է ձեռնարկ, որն արդեն իսկ ներդրվել է բուհերում և օգտագործվում է լրագրության ֆակուլտետներում։


Գյուղական համայնքներում տարբեր կազմակերպությունների ծրագրեր օգնել են գյուղաբնակներին ստանալու լրացուցիչ հմտություններ՝ վարսահարդարում, կարպետագործություն և այլն, ինչը բավականին արդյունավետ է, քանի որ օգնում է մասնակիցներին ունենալու եկամտի աղբյուր։ Օրինակ, «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ստեղծվել և գործում է ձեռքի աշխատանքների խմբակ, որտեղ պատրաստված իրերը վաճառվում են տարբեր տոնավաճառներում։ «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ռինդ, Չիվա և Ելփին սահմանամերձ գյուղերում անցկացրել է վարսահարդարման, դիզայներական դասընթացներ, և շատ մասնակիցներ այսօր աշխատում են այդ ոլորտներում։


Որոշ ծրագրերի շրջանակներում աջակցություն է ցույց տրվել ֆերմերային տնտեսություններին։ «Ֆերմերական տնտեսությունների միավորում» ՀԿ-ն Տավուշի մարզի սահմանամերձ համայնքի ընտանիքներին բաժանել է ճագարներ` նպաստելով ճագարաբուծության զարգացմանը։ Մեկ այլ ծրագրի շրջանակներում «Իջևան» երիտասարդական դաշինք» ՀԿ-ի կողմից զարգացվում է մեղվաբուծությունը՝ գյուղացիներին հատկացնելով մեղվաընտանիքներ և անցկացնելով համապատասխան դասընթացներ։


Աննա Գալստյանը նշում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթներում անվանակարգերը որոշելիս հաշվի են առնվում արդիական խնդիրները։ Մասնավորապես, անվանակարգերում մշտապես առկա է «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգը, քանի որ այն իրական խնդիր է մեր հասարակությունում։ Ընդ որում, այս ոլորտում և՛ ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհները, և՛ առողջապահության նախարարության, և՛ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ իրականացրած միջոցառումները նպաստել են, որ հանրապետությունում որոշակիորեն նվազի սելեկտիվ աբորտների թիվը։ Այդ մասին խոսում են պաշտոնական տվյալները։


Մեր զրուցակիցը նկատեց, որ դրամաշնորհային մրցույթի անվանակարգերը, ըստ մեր իրականության մեջ առկա խնդիրների, փոփոխվում են. 2016-ից հայտարարվում է մրցույթ «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգում, քանի որ սննդի անվտանգության ոլորտում վերջին շրջանում աղմկահարույց դեպքեր եղան, և լուրջ ուշադրության կարիք կա։


Աննա Գալստյանը նկատում է, որ ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ծրագիրը ակտիվացնում է նաև հասարակական դաշտը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ