Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամեն ինչ գրեթե նույնն է

Ամեն ինչ գրեթե նույնն է
21.02.2017 | 12:26

Մրցավարի ավելացրած յոթ րոպեի շնորհիվ միայն Մյունխենի «Բավարիան» կարողացավ խուսափել վերջին յոթ խաղից հինգը ձախողած «Հերտայի» հետ պարտությունից, տուրի խաղերը միավորների կորստով են ավարտել «Մոնակոն» ու «Պարի Սեն Ժերմենը», խաղի իննսուներորդ րոպեին Մեսիի իրացրած տասնմեկմետրանոցն է «Լեգանեսի» հետ խաղում հաղթանակ բերել «Բարսելոնին»՝ մասամբ ցրելով թիմի ցուցադրած դժգույն խաղի տպավորությունը թե այս և թե Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հետ ունեցած կատաստրոֆից, ու միայն սկուդետեի առաջին եռյակն է գործում առանց նյարդերի ավելորդ քայքայման:

ԻՍՊԱՆԻԱ
«Պարի Սեն Ժերմենի» հետ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի արտագնա անհաջող խաղից հետո «Բարսելոնը» մոտ էր միավոր կորցնելուն և լա լիգայի հետնապահներից մեկի՝ «Լեգանեսի» հետ դիմակայությունում, եթե հանդիպման առաջին գոլի հեղինակ Մեսին չխփեր և երկրորդը, որը ծնվեց 90-րդ րոպեին տասնմեկմետրանոցն իրացնելու արդյունքում:
Հաղթական մրցելույթներ են ունեցել նաև առաջին քառյակը կազմած մյուս թիմերը, ինչի հետևանքով մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չեն գրանցվել: Հյուրընկալելիս «Ռեալը» 2:0 հաշվով պարտության է մատնել «Էսպանյոլին»: Տևական բացակայությունից հետո «արքայականի» կազմում հանդես է եկել Գարեթ Բեյլը՝ դառնալով գոլի հեղինակ: Նկատենք, որ «Էսպանյոլի» հետ հերթականը «արքայականի» համար դարձավ թվով 42-րդ անընդմեջը, որոնցում «սերուցքայինները» դաշտից հեռանում են մրցակցի դարպասը գրաված: Սա ակումբային նոր ռեկորդ է: Ի դեպ, գոլային հանդիպումների ավելի խոշոր շարք ունի միայն «Բարսելոնը»՝ 44 հանդիպում: Տնային հանդիպումը հաղթական է ավարտել նաև «Սևիլիան»՝ նույն 2:0 հաշվով առավելության հասնելով «Էյբարի» նկատմամբ:
Հաղթական հանդիպում է անցկացրել և «Աթլետիկոն»՝ արտագնայում չորս գնդակ ուղարկելով «Սպորտինգի» դարպասը՝ 4:1: Մադրիդցիների կազմում ծանրակշիռ է եղել Քևին Գամեյրոյի մասնակցությունը՝ հինգ րոպեում երեք գոլ: Ի դեպ, ակումբի կազմում նա դարձավ փոխարինման ելած ու երեք գոլ հեղինակած առաջին ֆուտբոլիստը:
23 տուրից հետո 52 միավորով առաջատարը շարունակում է մնալ «Ռեալը» (ակտիվում երկու պակաս անցկացրած խաղ ունի): Կատալոնցիներն «արքայականից» հետ են մեկ նիշով: Երրորդ հորիզոնականում հանգրվանած «Սևիլիայի» վաստակած միավորները 49-ն են, «Աթլետիկոյի» ունեցածը 45-ն է:

ԳԵՐՄԱՆԻԱ
Նախորդ տուրի անհաջողությունից հետո սթափվեցին «Լայպցիգն» ու Դորտմունդի «Բորուսիան»: Առաջինն արտագնայում հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ 2:1, երկրորդը սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը: ՈՒ եթե «Լայպցիգը» շարունակեց մնալ այս մրցաշրջանում իր համար ավանդական դարձած երկրորդ տեղում (45 միավոր), դորտմունդցիները բարձրացան երրորդ հորիզոնական՝ այնտեղից դուրս մղելով «Այնտրախտին», որը տնային խաղում 0։2 հաշվով զիջեց «Ինգոլշտադտին»: Դորտմունդի «Բորուսիայի» օրինակով 37 միավոր ունի և սեփական հարկի տակ «Դարմշտադտին» պարտության մատնած «Հոֆենհայմը»՝ 2:0:
Առաջատարը շարունակում է մնալ հինգ միավորով «Լայպցիգին» գերազանցող «Բավարիան», որը տուրի խաղում «Հերտայի» հետ հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով: Մյունխենցիները գոլը խփել են հանդիպման 97-րդ րոպեին ու որ պարտությունից խուսափել են, շնորհակալ պիտի լինեն մրցավարի բացահայտ շռայլությանը:

ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուս»-«Ռոմա»-«Նապոլի» հերթագայությունն արդեն որքան ժամանակ է` դարձել է սկուդետեի անփոփոխ դեմքը, ու թվում է, թե այն մրցաշրջանի ավարտից հետո էլ այդպիսին կմնա, չնայած վերջին երկուսին իրարից բաժանողն ընդամենը երկու միավոր է, իսկ սա փխրուն տարբերություն է, որը կարող է ցանկացած տուրում ճաք տալ: Ինչևէ: Երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը «Պալերմոյին» հաղթելով 4:1 հաշվով՝ ունի 63 միավոր ու «Ռոմայից» առաջ է յոթ միավորով (իտալական «գայլերը» 4:1 հաշվով առավելության են հասել «Թուրինի» նկատմամբ): «Նապոլին» արտագնայում 3:1 հաշվով գերազանցել է «Կիևոյին»:

ՖՐԱՆՍԻԱ
26-րդ տուրից հետո դիվիզիոնի առաջին եռյակն ունի այսպիսի դասավորություն՝ «Մոնակո»՝ 59 միավոր, «Պարի Սեն Ժերմեն» ու «Նիցցա»՝ 56-ական: Նշենք, որ «Բարսելոնի» նկատմամբ պատմական հաղթանակից հետո ՊՍԺ-ն սեփական հարկի տակ զրոյական ոչ-ոքի խաղաց «Թուլուզի» հետ, իսկ ահա «Նիցցան» արտագնայում «Լորիանից» երեք միավոր կորզեց՝ հաղթելով նվազագույն հաշվով: Ավելի վաղ ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը նաև «Մոնակոն»՝ «Բաստիայի» հետ խաղում նրա իսկ դաշտում փոխանակելով մեկական գոլ:

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳԱՎԱԹ
Բրիտանիո կողմերում երկրի գավաթի 1/8-ի խաղերն են: Կայացել է երկու հանդիպում, երկուսում էլ համոզիչ են եղել պրեմիեր լիգան ներկայացնողները: «Տոտենհեմն» արտագնայում երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Ֆուլհեմին» (հեթ տրիկ է հեղինակել Հարի Քեյնը), «Մանչեստր Յունայթեդը» պայքարից դուրս է հանել «Բլեքբեռնին»՝ 2։1 (Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ միաժամանակ ճանաչվելով դիմակայության լավագույն ֆուտբոլիստ), «Չելսին» պարտության է մատնել «Վուլվերհեմպտոնին»՝ 2:0 (մեկ քառորդում Անտոնիո Կոնտեի սաների մրցակիցն է լինելու «Մանչեստր Յունայթեդը»):
Ավելացնենք, որ մեկ քառորդ փուլ են անցել նաև «Լինքոլնը», «Միդլսբրոն», «Միլուոլը» ու կազմել հետևյալ զույգերը՝ «Միդլսբրո»-«Հադերսֆիլդ/«Մանչեստր Սիթի» զույգի հաղթող (առաջինում գրանցվել է 0:0 արդյունք, պատասխան հանդիպումը լինելու է փետրվարի 28-ին), «Տոտենհեմ»-«Միլուոլ»:


Այս մրցաշարի շրջանակներում «Արսենալը» երեկ հյուրընկալվել էր «Սատոնին»: Դիմակայության հաղթողի մրցակիցը մեկ քառորդում կլինի «Լինքոլնը»:
Քառորդ եզրափակչի հանդիպումները նշանակված են մարտի 10-13-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ