Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երևանի քաղաքապետի ընտրություններն ինտրիգային չեն լինելու

Երևանի քաղաքապետի ընտրություններն ինտրիգային չեն լինելու
21.02.2017 | 20:14

Այնպես է ստացվել, որ Երևանի ավագանու ընտրությունները միշտ հաջորդել են աղմկահարույց նախագահականին և, որպես կանոն, դարձել են այդ պահի ընդդիմության ֆավորիտի նախաձեռնած հետընտրական գործընթացի ֆիասկոյի արձանագրումը: Դա օբյեկտիվորեն այդպես է, որովհետև մարդիկ հիմնական հույսը կապել են նախագահական ընտրությունների հետ, և երբ ընդդիմությունը ձախողվել է, քաղաքապետի կամ ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել են բնավ էլ ոչ քաղաքական կամ գաղափարական մոտիվներով: Մյուս կողմից, ընդդիմության «պահեստայինների նստարանը» օբյեկտիվորեն կարճ է, ֆինանսները` սահմանափակ, ինչը թույլ չի տվել հավուր պատշաճի նախապատրաստվել երկու ծավալուն ընտրական կամպանիայի:

Գրեթե վստահ եմ` մոտավորապես նույն տրամաբանությամբ են տեղի ունենալու Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրությունները` դարձյալ հաջորդելով առանցքային քաղաքական իրադարձությանը:
Եթե նույնիսկ կար ինտրիգ, դա վերաբերում էր ՀՀԿ թեկնածուի անձին: Օրինակ, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երբեք չի թաքցրել նախկին պաշտոնին վերադառնալու մտադրությունը: Սակայն դա թերևս դարձավ անհնար իշխանության գոնե արտաքուստ ապաքրեականացման ֆոնին: Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը բացահայտեց, որ կառավարող կուսակցության ընտրությունը կրկին կանգ է առել Տարոն Մարգարյանի վրա: ԱԺ ընտրությունների ՀՀԿ ցուցակում Տարոն Մարգարյանը երկրորդն է` Վիգեն Սարգսյանից հետո: Դժվար չէ կանխատեսել, որ նա վերընտրվելու է իր պաշտոնում, եթե ՀՀԿ-ն հաջողության հասնի խորհրդարանական ընտրություններում: Իսկ դա առայժմ ամենահավանական սցենարն է:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ