Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանի առաջին տիկինը՝ առաջին փոխնախագահ

Ադրբեջանի առաջին տիկինը՝ առաջին փոխնախագահ
21.02.2017 | 21:50

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է առաջին փոխնախագահ: Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանում ընդունված սահմանադրական փոփոխություններով սահմանվեցին երկրի առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնները: «Մեյդան» հեռուստաընկերությունը, հաղորդելով, որ առաջին տիկինը նշանակվեց առաջին փոխնախագահ, հիշեցնում է, որ սահմանադրական փոփոխությամբ նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, հրաժարականի կամ մահվան դեպքում մինչև նախագահական նոր ընտրությունները նախագահի լիազորություններն անցնում են ոչ թե վարչապետին, ինչպես նախկինում էր, այլ՝ առաջին փոխնախագահին: Այսինքն՝ եթե Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ չլինի, նրան կփոխարինի կինը՝ Մեհրիբան Ալիևան: Այսօր Իլհամ Ալիևը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որտեղ ներկայացրել է առաջին փոխնախագահին:


Ադրբեջանական մամուլը ներկայացնում է առաջին փոխնախագահի լիազորությունները և կենսագրությունը: Մեհրիբան Ալիևան 53 տարեկան է, մասնագիտությամբ ակնաբույժ է: Նա Ադրբեջանի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր է եղել, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ, Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահն է: 2012-ին գլխավորել է Բաքվում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմկոմիտեն, իսկ 2015-ին՝ Եվրոպական խաղերի կազմկոմիտեն:


Իբրև առաջին փոխնախագահ՝ Contact.az-ը ենթադրում է, որ նա վերահսկելու է կառավարության աշխատանքը: Ակնկալվում է, որ կառավարությունը ևս լուրջ փոփոխությունների կենթարկվի:

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ