Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վիգեն Սարգսյան. «Իսկանդեր» համակարգերը պատկանում են բացառապես Հայաստանի զինված ուժերին

Վիգեն Սարգսյան. «Իսկանդեր» համակարգերը պատկանում են բացառապես Հայաստանի զինված ուժերին
22.02.2017 | 21:40

«Ես 100 տոկոսով կարող եմ հաստատել, որ «Իսկանդեր» համակարգերը պատկանում են Հայաստանի զինված ուժերին, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այդ համակարգերը կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են»՝ «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ «Իսկանդեր» համակարգերը կարող են շատ լուրջ վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ կիրառվելու են: Բնականաբար, դրանք կիրառելու որոշումը կայացվելու է՝ ելնելով իրավիճակից, ասել է Սարգսյանն ու ընդգծել՝ «Իսկանդեր» համակարգը, առաջին հերթին, զսպող սպառազինություն է։ Վիգեն Սարգսյանի խոսքով, զսպող դեր ունի նաև Հայաստանում ռուսական ռազմաբազան, որ Հայաստանի անվտանգության համակարգի շատ կարևոր բաղադրիչն է։


Վիգեն Սարգսյանի կարծիքով, երբ ռազմաբազայի մասին պայմանագիրը հայկական կողմի նախաձեռնությամբ երկարաձգվեց, պատասխանատու դարձավ ոչ միայն նախկին ԽՍՀՄ սահմանի պաշտպանության, այլ նաև Հայաստանի անվտանգության ապահովման համար:
Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլարի վարկով Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինության ձեռքբերմանը, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, համաձայնագրով նախատեսված զենքի մի մասը Հայաստանն արդեն ստացել է։ Սարգսյանը հարցազրույցում նաև շեշտել է՝ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ռուսական զենքը ձեռք է բերում «ներքին գներով»։ Վիգեն Սարգսյանը «օրինաչափություն» է համարել, որ պաշտոնը ստանձնելուց հետո ինքն առաջին այցը կատարել է Ռուսաստան։ Նա նաև գոհունակություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀԱՊԿ-ի դիրքորոշման առնչությամբ։ «Այդ դիրքորոշումը հստակ արտահայտված է Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված հայտարարությունում։ Այն հստակորեն արտահայտել է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

ՀՀ Պնախարարը նաև նշել է, որ ՆԱՏO-Հայաստան համագործակցությունը չի վնասում Հայաստանի դաշնակիցների շահերին։ Նույն հարցազրույցում Սարգսյանն անդրադարձել է շփան գծում տիրող իրավիճակին, նշելով՝ Արդբեջանը շարունում է խախտել հրադադարը՝ կիրառելով նաև նռնականետներ և ականանետներ։ «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կատարեն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբերգում կայացած գագաթնաժողովներում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու անձամբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ