«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սեյրան Օհանյան. Եթե մենք սկսել ենք մեր գործունեությունը, իհարկե, պետք է ավարտին հասցնենք

Սեյրան Օհանյան. Եթե մենք սկսել ենք մեր գործունեությունը, իհարկե, պետք է ավարտին հասցնենք
22.02.2017 | 21:41

ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել «Ազատությանը»: «Մամուլը անընդհատ գրում է, որ կարող է Ձեր դեմ քրեական գործեր հարուցվեն՝ բանակում չարաշահումների հետ կապված, ընդհուպ գրեցին, որ կարող է զինված խմբի բացահայտմանը Ձեր անունը կապվի:

Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ի վերջո, Ձեր քաղաքական գործունեության արդյունքում Ձեր դեմ քրեական գործ հարուցվի» հարցին Սեյրան Օհանյանը պատասխանել է.«Ես ընդհանուր առմամբ ոչ մի մտավախություն չունեմ ոչ մի բանից, որովհետև կարծում եմ, որ ես իմ ծառայությունը իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար, եթե ինչ-որ խնդիրներ լինեին, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնեին: Ես ոչ մի բանից, ոչ մի երևույթից և այլն, չեմ վախենում և գտնում եմ, որ դրանք շահարկումներ են: Ընդհանուր առմամբ այսօր լրատվական դաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով, և հիմնական թիրախը ես եմ հանդիսանում: Գտնում եմ, որ դրանք նաև բարոյականությունից մի քիչ զուրկ երևույթներ են, ճիշտ չեն»:


Ինչո՞ւ է թիրախավորվել հենց ինքը հարցին՝ Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Որովհետև, կարծում եմ, որ մենք միակ ուժն ենք, որը գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ մեր ժողովրդի»: Նա հայտարարել է, որ ՊՆ-ում երկար տարիներ «ամենաշատ փնտրողը» և «ամենաշատ բացահայտողը» ինքն է եղել՝ «հիմնականում իմ գործունեության մի մասը ես նվիրել եմ հենց կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարին»: «Այս հրապարակումները զգուշացումներ չե՞ն, կարո՞ղ են զսպող դեր ունենալ Ձեզ համար, թե՞ գնալու եք մինչև վերջ» հարցին ՕՐՕ դաշինքի ղեկավարը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում՝ գնալ մինչև վերջ: Եթե մենք սկսել ենք մեր գործունեությունը, իհարկե, պետք է ավարտին հասցնենք»:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ