ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը բաց է

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը բաց է
22.02.2017 | 21:44

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը: Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում և Արարատի մարզի տարածքում տեղ-տեղ մերկասառույց է:

Արարատի մարզում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով: Հայաստանի տարածքում փետրվարի 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-25-ին կբարձրանա 10-15 աստիճանով: Երևանում փետրվարի 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ