Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Յանուկովիչն առաջարկել է հանրաքվե Դոնբասի կարգավիճակի շուրջ

Յանուկովիչն առաջարկել է հանրաքվե Դոնբասի կարգավիճակի շուրջ
22.02.2017 | 21:50

ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է ՈՒկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության կարգավորման միջոցներ, Կիևի կողմից Մինսկի համաձայնությունների չկատարման դեպքում նա խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել Դոնբասի կարգավիճակի շուրջ:

«Նորմանդական ձևաչափի շրջանակներում բանակցություններում ընդգրկել բողոքող կողմի ներկայացուցիչներին, որ ներկայացնում են Դոնբասի ժողովրդին, իսկ ՈՒկրաինայի ներկայիս իշխանությունների կողմից Մինսկի համաձայնությունների չկատարման դեպքում նախաձեռնել հանրաքվե Դոնբասի կարգավիճակի շուրջ»,- գրել է Յանուկովիչը բաց ուղերձում, որը հասցեագրված է Լեհաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին, հասարակական կազմակերպություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:


Յանուկովիչն առաջարկել Է «նախաձեռնել Եվրախորհրդի հատուկ հանձնախմբի ստեղծումը Մայդանում կատարված հանցագործությունների հետաքննությունների մոնիթորինգ անցկացնելու համար՝ ՈՒկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին 2014-ի փետրվարի 21-ի պայմանագրի չորրորդ կետի համաձայն»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ