Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կողմերին բանակցելու կոչ է արել

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կողմերին բանակցելու կոչ է արել
22.02.2017 | 21:52

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել շարունակել բանակցությունները:


«Սառեցված հակամարտություն եզրույթը սխալ է: Քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել և իրականացվել, բռնության վերսկսման վտանգ կա: Մենք դա տեսանք 2016-ի ապրիլին, Լեռնային Ղարաբաղում: ՄԱԿ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և հակամարտության կողմերին կոչ անում թուլացնել լարվածությունն ու իրականացնել հակամարտության կանխման համաձայնեցված միջոցառումները»,- Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ