ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ինչի՞ց է մահացել Վիտալի Չուրկինը

Ինչի՞ց է մահացել Վիտալի Չուրկինը
22.02.2017 | 21:53

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հանկարծամահությունից հետո շարունակվում են քննարկումները, թե ի՞նչն է նրա մահվան պատճառը: Associated Press-ը հաղորդել է, որ Վիտալի Չուրկինի դիազննությունը անորոշ ժամանակ կշարունակվի՝ բժշկական փորձագետները չեն կարողացել պարզել մահվան պատճառը:

Եզրակացության համար փորձագետներին լրացուցիչ տեղեկություններ են պետք՝ թունաբանական և այլ անալիզներ, առանց դրանց հնարավոր չէ եզրակացնել դեսպանի մահվան պատճառը: Լրացուցիչ անալիզների համար կարող է մի քանի շաբաթ պահանջվել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիտալի Չուրկինը վախճանվեց փետրվարի 20-ին, նախնական վարկածով՝ սրտի նոպայից:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ