Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                

Նիկի Հեյլին մոռացե՞լ է Ադրբեջանին

Նիկի Հեյլին մոռացե՞լ է Ադրբեջանին
22.02.2017 | 21:54

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Եվրոպայի հակամարտություններին, կոչ է արել «հարգել ՈՒկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել Մինսկի համաձայնություններն ու դադարեցնել Ղրիմի օկուպացիան»:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կպահեն պատժամիջոցներն այնքան, քանի դեռ Մոսկվան չի կատարել իր պարտավորությունները: Հեյլին հայտարարել է, որ պետք է հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

Նա ասել է նաև, որ Վաշինգտոնն աջակցում է Մերձդնեստրի հակամարտության կարգավորմանը Մոլդովայի ինքնիշխանության ու ամբողջականության և Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ տալու հիման վրա: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն իր խոսքում չի հիշատակել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին:

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ