Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՌԴ-ն խախտում է ԵԱՏՄ համաձայնագիրը

ՌԴ-ն խախտում է ԵԱՏՄ համաձայնագիրը
22.02.2017 | 21:55

Ռուսաստանի կառավարությունը կարգելի ԵԱՏՄ երկրներից ներմուծված առանձին ապրանքների շրջանառությունը: Արգելքի տակ կարող են հայտնվել ապրանքները, որոնք երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ են ներմուծվում ոչ ԵԱՏՄ-ում ու Ռուսաստանում ընդունված կանոններով:

Խոսքն այն ապրանքների մասին է, որոնց նկատմամբ ԵԱՏՄ այլ երկրներում նվազեցված մաքսատուրքեր են գործում, «այլ կատեգորիաների ապրանքներ, որոնք հաստատվել են Ռուսաստանի նախագահի հրամանագրերով»: Փաստաթղթի նպատակն է արգելել Ռուսաստանում ԵԱՏՄ երկրների տարածքով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներից ներմուծված, պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների սպառումը: Ներկայում Ռուսաստանի առևտրային պայմանները (անդամակցություն ԱՀԿ-ին, պատժամիջոցներ և հակապատժամիջոցներ, սահմանափակումներ ՈՒկրաինայի և Թուրքիայի նկատմամբ) չեն համաձայնեցվում ԵԱՏՄ այլ երկրների առևտրային պայմանների հետ:

Փաստացի՝ Ռուսաստանը չեղարկում է «ապրանքների ազատ տեղաշարժի» սկզբունքը ԵԱՏՄ համար, որ ԵԱՏՄ անկյունաքարն է:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ