«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նալբանդյանը գոհ է ԵԱՏՄ-ից

Նալբանդյանը գոհ է ԵԱՏՄ-ից
22.02.2017 | 21:57

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին երկրի համար հասանելի է դարձրել միության 180- միլիոնանոց շուկան, ինչը Հայաստանի նման փոքր երկրի համար բավականին մասշտաբային շուկա է: Deutsche Welle գործակալությանը տված հարցազրույցում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «ԵԱՏՄ ձևավորումից անցել է գրեթե երկու տարի: Այն ստեղծվել է միջազգային տնտեսական ծանր մրցակցության պայմաններում, տնտեսական դժվարություններ ուներ նաև Ռուսաստանը, որը միության շարժիչ ուժն է: Կային տնտեսական պատժամիջոցներ, որոնք մինչ այս պահը շարունակվում են: Դա շատ բարդ ժամանակահատված էր: ՈՒ, չնայած բոլոր այս դժվարություններին, դրականն ակնհայտ է: Հայաստանի նման փոքր, բայց բավականին բաց տնտեսական համակարգ ունեցող երկրների վրա տնտեսական բացասական միտումներն ազդեցություն ունենում են: Սակայն մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին մեզ համար հասանելի դարձրեց միության 180-միլիոնանոց շուկան, իսկ Հայաստանի համար բավականին մասշտաբային շուկա է»:


Նախարարը կարևորել է, որ Հայաստանի արտադրանքն առանց մաքսային վճարների և ադմինիստրատիվ դժվարությունների մուտք է գործում այդ հսկայական շուկա: Նալբանդյանը կարևորել է նաև միության տարածքում կապիտալի, ներդրումների, աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժը: «Սրանք բավականին լուրջ ուղղություններ են, որոնց վրա աշխատում է Եվրասիական տնտեսական միությունը:


Անցած երկու տարիների ընթացքում արդեն հավաքվել է բավականին դրական փորձ Եվրասիական տնտեսական միության զարգացման իրավական բազան ձևավորելու տեսանկյունից: Բնական է , որ միության անդամ երկրների քաղաքացիներն ավելին են ակնկալում, և որքան հնարավոր է շուտ մենք ցանկանում ենք ավելի շատ դրական տեղաշարժ տեսնել: Սակայն այստեղ կարևորը դրական միտումն է, որը մենք տեսնում ենք: Օրինակ, 2016 թ. Հայաստանը 50 տոկոսով ավելացրել է արտահանման ծավալները»,- եզրափակել է նախարարը:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ