Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նոբելյան մրցանակի դափնեկիրը՝ «ձրիակեր»

Նոբելյան մրցանակի դափնեկիրը՝ «ձրիակեր»
22.02.2017 | 21:58

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում փետրվարի 17-ի բողոքի ակցիայից հետո, որ ուներ «Բարկացած բելառուսների երթ» անունը, բողոքները չեն դադարում: Ցուցարարները պահանջում են չեղարկել պորտաբուծության հարկը: Մինսկում երթը տեղի է ունեցել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչի կոչով: Ցուցարարները վանկարկում էին՝ «ո՞վ է գլխավոր ձրիակերը՝ նախագահը», «ո՜չ Լուկաշենկոյին», «ո՜չ բռնապետությանը»: Բելառուսում պորտաբուծության հարկ է վճարել 46 հազար մարդ, նրանցից գանձվել է 7 միլիոն դոլար: Բելառուսի մշակույթի նախարարությունը հրապարակել է ստեղծագործական միությունների թարմացված ցանկը, որոնցում չեն ընդգրկվել գրողների ու լրագրողների պաշտոնական միություններին այլընտրանքային միությունները՝ տեղեկացնում է BBC-ն: Ցուցակից դուրս են մնացել գրականագետները, բանաստեղծներն ու լրագրողները, որոնք իշխանությունների կողմից չճանաչված միությունների անդամ են: Նրանք ընդգրկվել են պորտաբույծների ցանկում և կհարկվեն:


Այլընտրանքային միությունների կազմում են այն մարդիկ, որ քննադատում են գործող իշխանություններին ու նրանց քաղաքականությունը: Պաշտոնապես հաստատված միությունների անդամ չէ նաև գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը: Չաշխատողներին հարկելու հրամանագիրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է 2015 -ի ապրիլին: Աշխատունակ և 6 ամիս շարունակ չաշխատող ու հարկեր չվճարող քաղաքացիները պետք է տարեկան 250 դոլար վճարեն:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ