Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել է Ժնև

Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել է Ժնև
23.02.2017 | 12:28

Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ժամանել է Ժնև, որտեղ հինգշաբթի կսկսվեն Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցությունները:

Ժնևում սպասում են սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչներին, որ փետրվարի 11-12-ին ձևավորվել է Էր Ռիադում: Նախատեսվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի ասուլիսը, որտեղ նա կճշտի բանակցությունների մանրամասներ:


ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանից բանակցություններին ներկա կլինի ԱԳՆ մերձավորարևելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Վերշինինը:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ