«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հունաստանը Թուրքիային նախազգուշացրել է

Հունաստանը Թուրքիային նախազգուշացրել է
23.02.2017 | 12:29

Էգեյան ծովում վերջին սադրանքները միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են՝ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը՝ Անկարային «կոշտ պատասխանի» մասին նախազգուշացնելով։ «Ես կես տարի առաջ Թուրքիային «նյարդային գերտերություն» եմ անվանել, գերտերություն, որը ինչպես 19-րդ դարում հետբիսմարկյան Գերմանիան, սկսեց նյարդայնանալ և հավասարակշռություն չպահպանեց շրջապատի հետ»,- ասել է նախարարը։


«Թուրքիայում ինչ-որ մեկը կարծում է, որ Հունաստանը կարող է դառնալ ինչպես Սիրիան կամ Իրաքը։ Ֆարմակոնիսում տեղի ունեցածը խաղեր չեն։ Դա միջազգային իրավունքի լուրջ խախտում է, և ես կարծում եմ, որ նրանք պետք է իմանան՝ մենք միշտ չէ, որ համբերատար կլինենք և մեր պատասխանն առավել կոշտ կլինի»,- ասել է Կոտզիասը։ Հունաստանը տեղեկացրել է միջազգային կառույցներին խախտումների մասին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ կապված Թուրքիայի՝ հունական տարածքային ջրերի խախտման ու նրա վարքագծի հետ։


«Բայց ես նորից ցանկանում եմ ասել, որ դրանք մեր տիրապետության տակ եղած միակ գործիքները չեն։ Մենք ոչ ավերված Սիրիան ենք, ոչ կործանված Իրաքը։ Թուրքիան սխալ է անում՝ համարելով, որ եթե մենք ճգնաժամի մեջ ենք, ունակ չենք պաշտպանելու երկրի անվտանգությունը։ Նրանք մեծ սխալ են անում»,- ասել է ԱԳ նախարարը։

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ

n_compact">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն