Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում
23.02.2017 | 12:34

Շնորհակալություն եմ հայտնում ավանդական ջերմ ընդունելության համար: Կարող է և կրկնվեմ. Դուք արդեն մանրամասն պատմեցիք այսօրվա բանակցությունների մասին: Բայց ես իմ կողմից կցանկանայի կանգ առնել հետևյալ կետերի վրա:
Բանակցությունները բովանդակալից էին, հագեցած և, ինչպես միշտ, անցան փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնորոշ է դաշնակից երկրների համար:


Այցը խորհրդանշական է, քանի որ մենք այսօր տալիս ենք ՀՀ-ի և ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: ՀՀ նախագահի՝ ՌԴ նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստումը, մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը մեր հանդիպման հիմնական թեման էր: Քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ համագործակցությունը քաղաքական, ռազմատեխնիկական, միջխորհրդարանական, միջտարածաշրջանային, հումանիտար, մշակութային ոլորտներում:


Մենք արծարծեցինք արտաքին քաղաքական համադրման հարցեր, փոխգործակցությունը ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում և այլ բազմակողմ միջազգային հարթակներում:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին՝ հայկական մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու հարցում ցուցաբերած աջակցության համար: Դա տեղի ունեցավ նաև անցյալ տարի, և երկու անգամ միայն այս ամիս:
Քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության հարցեր: Հատուկ ուշադրություն դարձրինք ղարաբաղյան կարգավորմանը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Պարոն Լավրովի հետ մենք համակարծիք էինք, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անընդունելի է և վնաս է հասցնում խաղաղ գործընթացին:
Մեր կողմից կրկին ընդգծվեց 1994-1995 թթ. զինադադարի վերաբերյալ անժամկետ եռակողմ համաձայնագրերը պահպանելու կարևորությունը: Շեշտվեց նախորդ տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:


Ցանկանում եմ շեշտել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ներդրումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը՝ համանախագահների հետ, կշարունակի համատեղ ջանքերն այդ ուղղությամբ:
Ես հրավիրեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար, իմ գործընկեր Սերգեյ Լավրովին պաշտոնական այց կատարել Հայաստան:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ