Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
23.02.2017 | 12:35

Փետրվարի 22-ին պաշտոնական այցով Մոսկվա մեկնած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդեցին պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները:
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ նախարար Լավրովը շեշտեց ավանդական դարձած բարձր մակարդակի այցերի նշանակությունը երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:
Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար, նշեց, որ այս պաշտոնական այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում, նաև կարևոր է, քանի որ կայանում է ՀՀ նախագահի՝ ՌԴ պաշտոնական այցից առաջ։


Բանակցություններին նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի նախագահի՝ ՌԴ պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքը, երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի:
ՀՀ ևՌԴ ԱԳ նախարարները քննարկեցին քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար, մշակութային ոլորտներում համագործակցությունը:


Անդրադարձ կատարվեց արտաքին քաղաքական համադրման, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցերին:
Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր: Անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգանաժամի հանգուցալուծման ջանքերին: Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ռուսաստանյան կողմին՝ Հայաստանից մարդասիրական օգնությունը Սիրիա փոխադրելու համար: Հանդիպման օրակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները համակարծիք էին, որ խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի: Շեշտվեց 1994-1995 թթ. անժամկետ զինադադարի հաստատման եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարման կարևորությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:


Նախարարների հանդիպմանը հետևած արարողությանը Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի արտգործնախարարին շնորհված Բարեկամության շքանշանը:
Ապա Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ պատվո մեդալներ հանձնեց ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյային, ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխաիլ Եվդոկիմովին, ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկուն, տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովային, հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Եվգենի Իվանովին:


Հանդիպումից հետո նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիսում հանդես եկան հայտարարություններով և պատասխանեցին լրագրողների մի շարք հարցերի:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ